Հարավային Օսեթիայի մայրաքաղաքը հուլիսի լույս 4-ի գիշերը ենթարկվել է գնդակոծության, կան սպանվածներ

PanARMENIAN.Net - Հարավային Օսեթիայում հայտարարվել է համընդհանուր մոբիլիզացիա հուլիսի լույս 4-ի գիշերը Ցխինվալի գնդակոծության պատճառով, որի արդյունքում, ըստ հարավ-օսական կողմի, զոհվել են առնվազն երկու հոգի (այլ տվյալներով, զոհվածներն երեքն են): Չճանաչված հանրապետության նախագահ Էդուարդ Կոկոյտին, ինչպես նաեւ հարավ-օսական լրատվության եւ մամուլի կոմիտեի նախագահ Իրինա Գագլոեւան սպառնացել են, որ եթե չճանաչված հանրապետության տարածքի գնդակոծությունները կրկնվեն, հակամարտության գոտի կմտցվի ծանր ռազմատեխնիկա, հաղորդում է «Ինտերֆաքսը»:



Գնդակոծությունը տեւել է մինչեւ հուլիսի 4-ի 02:30-ը: Ըստ հարավ-օսական կողմի, արկերը վնասել են 9 բնակելի տուն, կրակը տեղացել է հրանոթներից ու ականանետներից վրացական Նիկոզի գյուղի կողմից:



Վրացական աղբյուրները հայտարարում են, որ Ցխինվալիի ուղղությամբ կրակ է բացվել ի պատասխան վրացական գյուղերի գնադակոծության: Մասնավորապես, անցած գիշեր գնդակոծվել են Էրեդվի եւ Վանատի բնակավայրերը:



Հակամարտության գոտու խաղաղապահ ուժերը բերվել են մարտական պատրաստվածության: Խաղաղապահների հրամանատարությունը կոչ է անում հակամարտող կողմերին շտապ կերպով բանակցություններ սկսել: Նշվում է, որ հուլիսի 3-ի օրվա երկրորդ կեսին վրացական կողմը միակողմանի կարգով առանց իրազեկման ավելացրել է ուժային կառույցների աշխատակիցների քանակը Հարավային Օսեթիայի որոշ բնակավայրերի շրջանում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---