ԵԱՀԿ ԽՎ ղեկավար. Ես չեմ կարող հրաշք գործել, սակայն կանեմ հնարավոր ամեն ինչ Ղարաբաղի խնդրի կարգավորման համար

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ԽՎ նորընտիր նախագահը պատրաստ է ներդնել բոլոր հնարավոր ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար: «Մենք փորձում ենք կարգավորել խնդիրը ընդհանուր ջանքերով: Եւ ես պետք է ասեմ, որ դա նաեւ իմ իշխանությունում է` որպես ԵԱՀԿ նորընտիր նախագահ: Ես կփորձեմ անել հնարավոր ամենի ինչ եւ օգատոգրծել մեր ունեցած բոլոր ռեսուրսները Լեռնային Ղարաբաղի հակամարտության ուղիները գտնելու համար»,- ասել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ժոաո Սուարեսը Աստանայում:



ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը, նրա խոսքերով, պետք է էական դերակատարություն ունենա այդ հարցում: «Ես հավանեցի ԵԱՀԿ նախագահ Ալեքսանդր Ստուբբի խոսքերը, որ ԵԱՀԿ-ն պետք է ոչ միայն ղեկավարի հակամարտությունները, այլեւ կարգավորի խնդիրներն ու հակամարտությունները»,- ասել է Սուարեսը Աստանայում` ամփոփելով ԵԱՀԿ ԽՎ 17-րդ նստաշրջանը: «Ես ցանկանում եմ նշել, որ չեմ կարող հրաշք գործել, սակայն մենք կփորձենք անել` ինչ մեր ձեռքերում է: Ես վստահեցնում եմ ձեզ դրանում»,- հավելել է ԵԱՀԿ ԽՎ նախագահը, հաղորդում է ադրբեջանական Թրենդ գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---