Հայ-չեխական առեւտրատնտեսական կապերը կարող են եւ պետք է առավել ակտուալ դառնան

PanARMENIAN.Net - «Հայ-չեխական առեւտրատնտեսական կապերը կարող են եւ պետք է առավել ակտուալ դառնան»,-այսօր հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հայկական զարգացման գործակալությունում հայ-չեխական գործարար համաժողովի բացմանը: Նրա խոսքերով, երկկողմ տնտեսական կապերի ակտիվացումը կնպաստի երկու պետությունների միջեւ քաղաքական երկխոսության ակտիվացմանը:



«Անկասկած, մեր երկկողմ տնտեսական հարաբերությունները պետք է զարգանան, եւ հուսով եմ, որ համաժողովի ընթացքում կհաստատվեն ակտիվ գործնական կապեր հայ եւ չեխ գործարարների միջեւ: Իր կողմից ՀՀ ԱԳՆ-ն կանի ամեն ինչ աջակցելու համար համատեղ ծրագրերին ու նախաձեռնություններին»,-նշել է Էդվարդ Նալբանդյանը:



Իր հերթին Չեխիայի արտգործնախարար Կարել Շվարցենբերգը նշել է, որ հայ-չեխական տնտեսական հարաբերությունները չեն օգտագործվում իրենց ողջ ներուժով: «Հայաստան իմ այցի հիմնական նպատակներից մեկը երկկողմ տնտեսական հարաբերությունների ակտիվացումն է»,-ընդգծել է Չեխիայի ԱԳ նախարարը: Նրա խոսքերով, ապրանքաշրջանառության ծավալը Հայաստանի ու Չեխիայի միջեւ, չնայած վերջին տարիների առաջընթացին, շատ փոքր է մնում:



Ըստ վիճակագրական տվյալների, ապրանքաշրջանառությունը Հայաստանի եւ Չեխիայի միջեւ 2004թ. կազմել է 7,7 մլն դոլար, իսկ 2007թ` արդեն 18, 2 մլն դոլար:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---