Իրանում գտնվող հայկական վանական համալիրն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում

PanARMENIAN.Net - Իրանում գտնվող հայկական վանական համալիրը, որ կազմված է երեք եկեղեցիներից` Սբ Թադեոսի, Սբ. Ստեփանոսի եկեղեցիներից եւ Ձորձորի մատուռից, ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: Սբ.Թադեոսի եկեղեցին կառուցվել է VII- դարում եւ հայկական ճարտարապետության ու դեկորատիվ արվեստի ունիվերսալ օրինակ է: Վանական համալիրը ուխտագնացության վայր է եղել հայերի համար դարեր շարունակ, հաղորդում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամլո ծառայությունը:



Ցուցակում ընդգրկվել են նաեւ Չինաստանի կավե տները, Սաուդյան Արաբիայի Ալ Հիջր հնեաբանական համալիրը եւ Le Morne -ի լանդշաֆտը Մավրիկիում: Նշված տեսարժան վայրերը ցուցակում ընդգրկելու մասին որոշումը կայացվել է հանձնաժողովի 21 անդամների կողմից Համաշխարհային ժառանգության օբյեկտներից:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---