Ստամբուլում վերսկսվել է Հրանտ Դինքի գործով դատավարությունը

PanARMENIAN.Net - Հուլիսի 7-ին Ստամբուլի 14-րդ շրջանի քրեական դատարանում վերսկսվել է հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի գործով դատավարությունը: Ինչպես հաղորդում է թուրքական Yeni Safak թերթը, այս անգամ լսումները բաց են լինելու, քանի որ գլխավոր մեղադրյալը` 18-ամյա Օգյուն Սամաստը դատաբժշկական փորձաքննության կողմից չափահաս է ճանաչվել:



Նախկինում համարում էին, որ Սամաստը 17 տարեկան է եւ թուրքական օրենքներով դատը պետք է անցնի փակ ռեժիմով, իսկ անվան փոխարեն գրվում էր` O.S: Հրանտ Դինքի սպանության գործով անցնում է 19 հոգի, որոնք հիմնականում ծայրահեղ ազգայնականներ են Տրաբզոնից:



Հրանտ Դինքը սպանվեց 2007թ. հունվարի 19-ին իր գրասենյակի մոտ գլխին արված երկու կրակոցներից:



Անցած շաբաթ Թուրքիայում 24 մարդ է ձերբակալվել, այդ թվում պաշտոնաթող գեներալներ պաշտոնյաներ, որոնց կասկածում են «Էրգենեկոն» կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ, որն, ըստ թուրքական ԶԼՄ-ների, պետական հեղաշրջում էր նախապատրաստում: Ըստ Ստամբուլի դատախազության տվյալների, «Էրգենեկոնն» է կանգնած Հրանտ Դինքի սպանության ետեւում, ինչպես նաեւ գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկի եւ մի շարք այլ թուրք գրողների ու լրագրողների սպանությունները նախապատրաստելու ետեւում:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---