ANCC-ն կոչ է անում վերջ տալ թուրքական ստին եւ ապատեղեկատվությանը

PanARMENIAN.Net - «ԵԱՀԿ ԽՎ Աստանայում կայացած տարեկան նստաշրջանի ընթացքում Հայոց ցեղասպանության վերաբերյալ ոչ մի փաստաթուղթ չի ընդունվել: Թուրք քաղաքական գործիչներն ու որոշ ԶԼՄ-ներ կրկին փորձում են մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը իրենց ստահոդ տեղեկատվությամբ եւ խեղաթյուրում են Հայոց ցեղասպանության փաստը»,-ասվում է Կանադայի Հայ Դատի հանձնախմբի (ANCC) հաղորդագրության մեջ` թուրքական «Հյուրիեթ» թերթում «ԵԱՀԿ-ն ընդունել է 1915թ. իրադարձությունների մասին թուրքական թեզը» հոդվածի հրապարակման կապակցությամբ, որտեղ ասվում է, որ ԵԱՀԿ ԽՎ-ում իբր ընդունվել է Թուրքիայի առաջարկած փաստաթուղթը, որտեղ ասվում է, որ պատմական իրադարձությունները, օրինակ, ցեղասպանությունը, պետք է ճանաչվեն պատմաբանների կողմից բոլոր արխիվների մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո միայն: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել ANCC-ում:



«Ընդունված փաստաթղթի 60-րդ հոդվածն ընդգծում է ազգերի իրենց պատմության հետ հաշտվելու անհրաժեշտությունը բաց, հասարակական գործընթացի միջոցով, ինչը նշանակում է, որ Թուրքիան պետք է ընդունի հայերի, հույների, հրեաների, ասորիների, արաբների, Պոնտոսի հույների եւ քրդերի հանդեպ կատարված հանցագործությունների փաստերը»,-նշվում է Կանադայի Հայ Դատի հանձնախմբում:



Ինչ վերաբերում է թուրքական պատվիրակության Հայոց ցեղասպանության փաստը ուսումնասիրող պատմաբանների հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ առաջարկին, 12 հոդվածում ԵԱՀԿ ԽՎ-ի կոմյունիկեում ասվում է, որ կազմակերպությունը կոչ է անում ԵԱՀԿ անդամ բոլոր երկրների խորհրդարաններին ճանաչել Ուկրաինայում Սովամահության փաստը, ինչը նշանակում է, որ պատմական իրադարձությունները չպետք է թողնվեն լոկ պատմաբաններին, այլ նաեւ խորհրդարանականները պետք է բանաձեւեր ընդունեն, որոնք ճանաչում են մարդկության դեմ կատարված ոճրագործությունները:



«Թուրքիայի կառավարությունը մեկ անգամ եւս խեղաթյուրեց ճշմարտությունը եւ կեղծ տեղեկատվություն տարածեց»,-հայտարարել է ANCC գործադիր տնօրեն Արիս Բաբիկյանը: Նա կոչ է արել միջազգային հանրությանն ու ԶԼՄ-ներին վերջ տալ Թուրքիայի ստահոդ քաղաքականությանը: «Եթե Թուրքիայի կառավարությունը այդքան լկտիություն ունի կեղծելու այսօրվա իրադարձությունների եւ քննարկումների փաստերը, ապա զարմանալի չէ, որ այն ժխտում է Հայոց ցեղասպանությունը, որ կատարվել է 93 տարի առաջ»,-ասել է Արիս Բաբիկյանը: Նա կոչ է արել Թուրքիային ուշադրություն դարձնել ԵԱՀԿ ԽՎ խորհուրդին` հաշտվել սեփական պատմության մութ էջերի հետ եւ ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---