Ռուսաստանի գերակա խնդիրներից մեկը Հարավային Կովկասում անկայունության բացառումն է

PanARMENIAN.Net - Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերակա ուղղություն է հանդիսանում է երկկողանի եւ բազմակողմանի համագործակցության զարգացումը ԱՊՀ անդամ պետությունների հետ: Այդ մասին ասվում է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի կողմից հաստատված ՌԴ Արտաքին քաղաքականության հայեցակարգում: Հայեցակարգի համաձայն, Ռուսաստանը բարեկամական հարաբերություններ է ձեւավորում ԱՊՀ անդամ պետություններից յուրաքանչյուրի հետ հիմք ընդունելով հավասարությունը, փոխշահավետությունը, միմյանց հարգանքը: Այն պետությունների հետ, որոնք պատրաստակամություն են դրսեւորում, զարգանում են ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային հարաբերություններ: «Ռուսաստանը ԱՊՀ երկրների հետ առեւտրա-տնտեսական հարաբերություններին վերաբերվում է հաշվի առնելով համագործակցության մակարդակը, հետեւողականորեն հավատարիմ մնալով շուկայական սկզբունքներին` որպես իրական լիարժեք փոխհարաբերությունների զարգացման եւ ինտեգրման ժամանակակից ձեւերի առաջխաղացման համար օբյեկտիվ նախադրայլենրի ամրապնդման պայմանով»,- նշվում է Ռուսաստանի Արտաքին քաղաքականության Հայեցակարգում:



«Ռուսաստանն աճեցնելու է համագործակցությունը ԱՊՀ անդամ-պետությունների հետ փոխադարձ անվտանգության ապահովման բնագավառում, ներառելով համատեղ հակադրությունը ընդհանուր մարտահրավերներին եւ սպառնալիքներին, առաջին հերքին միջազգային ահաբեկչությանը, ծայրահեղականությանը, թմրադեղերի վաճառքին, անօրինական միգրացիային: Առաջնակարգ խնդիրներից են ահաբեկչական սպառնալիքի եւ թմրաբիզնեսի չեզոքացումը, ինչը գալիս է Ավղանստանի տարածքից, ինչպես նաեւ ապակայունացման բացառումը Կենտրոնական Ասիայում եւ Անդրկովկասում...



Ռուսաստանը կշարունակի ակտիվորեն աջակցել հակամարտությունների կարգավորմանը ԱՊՀ տարածքում միջազգային իրավունքի հիման վրա, պատասխանատվությամբ իրականացնելով միջնորդի առաքելությունը բանակցային գործընացում եւ խաղաղապահության գործում»,- նշվում է փաստաթղթում, հաղորդում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքէջը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---