ԵԽԽՎ նախագահ. Ես Բաքվում չեմ խոսել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին

PanARMENIAN.Net - «Արդեն որերորդ անգամ ադրբեջանական ԶԼՄ-ները ցիտում են ԵԽ եւ ԵԽԽՎ ներկայացուցիչների հայտարարությունները, հանելով դրանք համատեքստից: Նրանք պարզապես օգտագործում են իմ ելույթի մի մասը: Ես Բաքվում չեմ խոսել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին: Ես հնչեցրել եմ Եվրախորհրդի դիրքորոշումը, որը կայանում է նրանում, որ ԵԽ սկզբունքների մեկը ԵԽ անդամ պետությունների տարածքային ամբողջականության պահպանումն է: Սակայն ԵԽ-ն նաեւ կողմ է ազգերի ինքնորոշման սկզբունքին»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԵԽԽՎ նախագահ Լուիս-Մարիա դե Պուչը: Նա որպես օրինակ նշեց Չերնոգորիան, որն անկախացել է ինքնորոշման սկզբունքի հիման վրա:



«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա մենք գտնում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը անում է հնարավոր ամեն ինչ եւ ԵԽԽՎ-ն ողջունում է նրա ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: ԵԽԽՎ-ն կողմ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսությանը եւ եթե հակամարտության կողմերը կցանկանան, որպեսզի Եվրախորհուրդը մասնակցի հակամարտության կարգավորմանը, ապա մենք միշտ պատրաստ ենք դրան: Սակայն դրա համար անհրաժեշտ է Հայաստանի եւ Ադրբեջանի դիմումը ԵԽ: Մենք եւս մեկ անգամ հայտարարում ենք. մենք կողմ ենք հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ասել է Լուիս-Մարիա դե Պուչը:



Նշենք, որ ԵԽԽՎ նախագահի այցելության ժամանակ Բաքու հուլիսի սկզբում ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում կատարելով Լուիս-Մարիա դե Պուչի խոսքերին, հայտնեցին, որ «Եվրախորհուրդը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ միջազգային հանրության կողմից ճանաչված Ադրբեջանի սահմանների անձեռնմխելիությունը», իսկ ԵԽԽՎ-ն կոչ է անում Հայաստանին առանց որեւէ պայմանի եւ անհապաղ ազատել Ադրբեջանի բռնազավթած տարածքները:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
    Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
    ---