Իրան-Հայաստան ե/ու կառուցման համակարգման աշխատանքային խումբը կստեղծվի մոտ ապագայում

PanARMENIAN.Net - Մոտ ապագայում կստեղծվի Իրան-Հայաստան ե/ու կառուցման համակարգման աշխատանքային խումբը: Այդ մասին օգոստոսի 1-ին մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Հայաստանի տրասպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը: Նրա խոսքերով, հաշվի առնելով այն, որ նախագիծը շոշափում է տարբեր կազմակերպությունների եւ գերատեսչությունների շահերը, աշխատանքային խումբը լինելու է ներկայացուցչական, որը կոչված է կարգավորելու կառուցման աշխատանքը: Սարգսյանի խոսքերով, ներկա պահին դիտարկվում է երեք նախագիծ, որոնցից ընտրվելու է լավագույնը: Դրանցից առաջինը ենթադրում է մեկնում Երասխի կայանից, երկրորդը` Վարդեինիսի, երրորդը` Գագարին կայանից: Նրանք բոլորը տարբեր երկարություն ունեն. 443 կմ, 449 կմ եւ 397 կմ, հետեւաբար տարբերություն կա գնի մեջ:



Նախարարի խոսքերով, Հայաստանի համար ավելի ընդունելի է այն տարբերակը, որպեսզի հեառահաղորդակցության ուղին սկսվի Գագարին կայանից եւ անցնի Գավառով, Մարտունիով, Ջերմուկով: Նախարարը նշել է, որ այդ նախագիծը թույլ է տալիս շատ կարճ ճանապարհով հասնել Վայոց Ձորի մարզ, իսկ այնտեղից` Մեղրի: Եւս 80 կմ անցնելու է Իրանի տարածքով մինչեւ Մերանտ կայան: Սարգսյանը տեղեկացրել է, որ Հայաստանի, Իրանի եւ Ռուսասանի միջեւ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման հարցով եռակողմ բանակցությունները շարունակվում են: Հայաստանում գործող միջազգային ֆինանսական կազմակերպությունները եւս դրական են գնահատում այդ քայլը եւ պատրաստ են մասնակցել դրա ֆինանսավորմանը, հավելելով, որ նախագիծը լուրջ ֆինանսական ներդրումներ է պահանջում, հաղորդում է Regnum-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---