PKK-ն նոր ահաբեկչություններով է սպառնում Բաքու-Ջեյհան նավթամուղին 9 օգոստոսի 2008 - 14:22 AMT PanARMENIAN.Net - Քրդական աշխատավորական կուսակցությունը (PKK) սպառնում է նոր ահաբեկչություններ իրականացնել թուրքական նավթային օբյեկտների նկատմամբ: Հաապատասխան հայտարարություն է արվել PKK-ի ներկայացուցիչների կողմից, որը ավելի վաղ իր վրա էր վերցրել պատասխանատվությունը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի թուրքական հատվածում տեղի ունեցած պայթյունի համար: «Մենք գտնում ենք, որ նման գործողությունները` ուղղված Թուրքիայի տնտեսական պաշարների դեմ, քուրդ ժողովրդին ոչնչացնելու պատերազմը խոչընդոտող ազդեցություն են ունենում»,- ասվում է PKK-ի հայտարարության մեջ, հաղորդում է Associated Press-ը:Առաջին անգամ նավթամուղի թուրքական հատվածում պայթյուն եղավ օգոստոսի 6-ին: Պայթյունի եւ դրանում հաջորդած հրդեհի արդյունքում, նավթի մատակարարումը դադարեցվել է: Պայթյունի պատճառով British Petrolium-ը սկսել է ադրբեջանական նավթի արտահանման այլընտրանքային ուղիներ փնտրել, մասնավորապես, վրացական Սուպսա նավահանգստով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |