ԱՄՆ-ի հայերը պետք է համագործակցեն կոնգրեսականների հետ երկում Հայոց ցեղասպանության հերքման դադարեցման համար

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ Դատի Հանձնաժողովի (ANCA) Արեւմտյան շրջանի ներկայացուցիչները օգոստոսի 5-ին հանդիպել են ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Հովարդ Բերմանի հետ Ամերիկայի հայ համայնքի խնդիրների քննարկման համար: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնել են ANCA-ում: «Ամերիկայի հայ համայնքը շնորհակալ է նախագահ Բերմանին մարդու իրավունքների հարգանքի համար: Մենք պետք է սերտորեն համագործակցենք նրա հետ, որպեսզի ԱՄՆ-ում չլինի Հայոց ցեղասպանության հերքում»,- հայտարարել է ANCA-ի Արեւմտյան շրջանի ղեկավար Էնդրյու Կզիրյանը:



Հանդիպման ընթացքում ANCA-ի ադնամները շնորհակալություն են հայտնել Հովարդ Բերմանին 2008 թվականի հուլիսի 18-ին լսումներ անցակցնելու համար, որի ընթացքում տասնյակ կոնգրեսականներ իրենց հարցերն ուղեցին ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրիդին Հայոց ցեղասպանության, Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման եւ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների հարցերով ԱՄՆ-ի քաղաքականության վերաբերյալ: Հանդիպմանը ներկա ANCA-ի անդամները եւս իրենց անհանգստությունն են հայտնել ԱՄՆ-ի բարձրագույն ուսումնական հաստատություններում թուրքական ազդեցության աճի առնչությամբ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---