Թուրք-հայկական սահմանի բացման ժամանակը դեռեւս չի եկել 5 սեպտեմբերի 2008 - 16:53 AMT PanARMENIAN.Net - «Չլուծված է մնում այն հարցը, թե որքանով է Թուրքիան պատրաստ Հայաստանի հետ սահմանի բացմանը: Այցը բանակցությունների սկիզբ չի կարելի համարել: Այն կարելի է դիտարկել որպես Հայաստանի ժեստ եւ ոչ ավելին»,- գտնում է Կովկասի եվրոպական փորձագետ, ստոկհոլմյան անվտանգության եւ զարգացման քաղաքականության գծով ինստիտուտի համատնօրեն Սվանտե Կոռնելը: Թուրքիան, նրա կարծիքով, չի փոխի իր երկաթե քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, եւ թուրք-հայկական սահմանի բացման ժամանակը դեռեւս չի եկել: «Թուրքիան այդ քայլին գնացել է ոչ թե սեփական ցանկությամբ, այլ ԱՄՆ-ի ազդեցության ներքո, քանի որ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ պատերազմում Հայաստանի տնտեսությունը խիստ տուժել է: Արեւմուտքը հասկանում է, որ միայն Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգնումը կարող է օգնել` վերածնելու Հայաստանի տնտեսական իրադրությունը»,- ասել է Կոռնելը, հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը: Սեպտեմբերի 6-ին Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը Երեւան կայցելի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով` 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում երկու երկրների հավաքականների ֆուտբոլային հանդիպումը դիտելու: Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ սահմանը փակ է վերջին 15 տարիների ընթացքում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |