Վրաց-ռուսական պատերազմից հետո միջազգային իրավունքը եւ տարածքային ամբողջականությունը ետ մղվեցին 5 սեպտեմբերի 2008 - 19:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չափազանց հաջող պահ է ընտրել նման հայտարարության համար: Այդ մասին հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Աղաեւը` մեկնաբանելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերն այն մասին, որ Հայաստանի գլխավոր նպատակն է խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով համոզել Բաքվին, որ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ճանաչումն անխուսափելի է: «Բանը նրանում է, որ Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլիի լիակատար պարտությունը հարավօսական եւ աբխազական ճակատներում, հանգեցրեց նրան, որ Ադրբեջանը կարող է միայն տեսականորեն մտածել տարածքները վերադարձնելու ուժային տարբերակի մասին: Բացի այդ, Վրաստանը վարկաբեկեց Ադրբեջանի ռազմավարական դրույթը ղարաբաղյան հակամարտության հարցում, հենվելով միջազգային իրավունքի վրա: Վրաց-ռուսական պատերազմից հետո միջազգային իրավունքը եւ տարածքային ամբողջականությունը ետ մղվեցին»,-ասել է նա:Աղաեւը գտնում է, որ բոլոր այդ նրբությունները հաշվի է առնում նաեւ Սերժ Սարգսյանը, որի ձայնը Վրաստանում տեղի ունեցած իրադարձություններից հետո ավելի վստահ է հնչում: «Առավել եւս, որ նա տեսնում է նաեւ, որ տեղի է տալիս Թուրքիայի ղեկավարությունը, որն արդեն իսկ բացահայտ քայլերի է գնում Հայաստանի հետ սահմանը ապաշրջափակելու եւ նրա հետ նորմալ հարաբերություններ հաստատելու հարցում: Արդյունքում մենք տեսնում ենք, որ Հայաստանի քաղաքականությունը, որը անտեսում է միջազգային իրավունքը, բացահայտ տարածքային պահանջներ է ներկայացնում բոլոր հարեւաններին, առավել ընդունելի է դառնում մեր տարածաշրջանում ստեղծված աշխարհաքաղաքական իրողություններից հետո: Իսկ դա հիմք է տալիս Սերժ Սարգսյանին Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար: Մասնավորապես, եթե Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքական եւ տնտեսական մերձեցումը կատարված փաստ դառնա, ապա Ադրբեջանը կարող է նախաձեռնել նոր դաշինքի ստեղծում, որը կզբաղվի տարածքային վեճերի լուծմամբ: Բացի այդ, ի պատասխան Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջներից հրաժարվելուն, պաշտոնական Բաքուն կարող է սկսել Հայաստանի հետ սահմանների ապաշրջափակում»,-ընդգծել է քաղաքագետը, հաղորդում է Day.az-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |