Պենտագոնը մասնակիորեն գաղտնազերծել է 2007թ. այլ երկրներին ռազմական տեխնիկայի առաքումների մասին տեղեկությունները

PanARMENIAN.Net - ԱՄՆ պաշտպանության նախարարությունը մասնակիորեն գաղտնազերծել է տեղեկատվությունը 2007թ. այլ երկրներին ռազմական տեխնիկայի, սարքավորումների եւ սպառազինության առաքումների մասին: Դրանց թվում են նաեւ հետխորհրդային պետությունները:



Ընդամենը 2007թ. Պենտագոնը այդ նպատակների համար 11 մլրդ 910 մլն 106 հազար դոլար է ծախսել: Դե-ֆակտո, դա ամերիկյան ռազմակայանների զենքն է, որը սովորաբար փոխանցվում կամ վաճառվում է այլ պետությունների զինված ուժերի հետ համատեղ գործընկերային ծրագրերի շրջանակներում: Նախկին ԽՍՀՄ երկրները այդ «կարկանդակի» ընդամենը մեկ մասն են ստացել: Ամերիկյան ռազմական օժանդակություն չեն ստացել Ռուսաստանն ու Բելառուսը:



2007թ. Ուկրաինան Պենտագոնից զինամթերք, պահեստամասեր, լողմիջոցներ, ուսուցում եւ թրենինգ է ստացել 10,1 մլն դոլարի ընդհանուր գումարով: Մոլդովային հատկացվել են 570 հազար դոլարի կապի միջոցներ, Հայաստանը ԱՄՆ-ից 3,1 մլն դոլարը գերազանցող գումարի ռազմատեխնիկայի պահեստամասեր է ստացել, Ադրբեջանը` շուրջ 4,86 մլն դոլարի կապի միջոցներ, ուսուցում եւ թրենինգ, Վրաստանը` 25,1 մլն դոլարի զինամթերք, կապի միջոցներ, ավիացիոն տեխնիկա եւ սարքավորումներ, ուսուցում եւ թրենինգ: Ղազախստանը` 5,3 մլն դոլարի ավիացիոն տեխնիկա եւ սարքավորումներ, ուսուցում եւ թրենինգ, Ղրղզստանը` 5,7 մլն դոլարի էլեկտրոնիկա, կապի միջոցներ, Տաջիկստանը` 128 հազար դոլարի պահեստամասեր, Թուրքմենստանը` 85 հազար դոլարի տեխնիկական օգնություն, Ուզբեկստանը` 8.2 մլն-ի հսկիչ նավեր եւ պահեստամասեր:



Լատվիան (կապի միջոցներ, պահեստամասեր, ուսուցում եւ թրենինգ)` 3,3 մլն դոլարի, Լիտվան` հրթիռներ (դրանց քանակի եւ տեսակի մասին տեղեկությունները չեն հրապարկվում), կապի միջոցներ, պահեստամասեր, ուսուցում եւ թրենինգ, գործիքներ եւ այլն` գրեթե 23,4 մլն դոլարի, Էստոնիան` կապի միջոցներ, պահեստամասեր, ուսուցում եւ թրենինգ` 4,2 մլն դոլարի, հաղորդում է Washington ProFile-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---