Turkish Daily News. Գյուլի կողմից Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի այցելությունը մեծ առաջընթացային քայլ կլիներ 5 սեպտեմբերի 2008 - 19:36 AMT PanARMENIAN.Net - Վճռելով այցելել Երեւան` Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը մեծ քայլ կատարեց դեպի ապագա: Այդ մասին գրում է հայտնի թուրք տեսաբան Չենգիզ Ջանդարը: «Ես չեմ կարծում, որ Գյուլը կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, բայց եթե նա անի դա, ապա պատմության դռները կարող են ավելի լայն բացվել: Եթե դա տեղի ունենար, դա մեծ առաջընթացային քայլ կլիներ: Տվյալ քայլը չէր նշանակի Հայոց ցեղասպանության ճանաչում, այն միայն կնշանակեր, որ Աբդուլլա Գյուլը գիտի մեր ընդհանուր պատմության դժբախտ հիշատակի մասին: Եւ նա` որպես Թուրքիայի նախագահ, հարգում է այդ հիշատակը»,- գրում է Turkish Daily News-ի թուրք տեսաբանը: Սեպտեմբերի 6-ին Աբդուլլա Գյուլը Երեւան կայցելի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով` 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում երկու երկրների հավաքականների ֆուտբոլային հանդիպումը դիտելու: Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ սահմանը փակ է վերջին 15 տարիների ընթացքում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |