Աբդուլլահ Գյուլ. Իմ այցը կոտրեց հոգեբանական արգելքը Կովկասում 8 սեպտեմբերի 2008 - 15:17 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը դրական է գնահատել Հայաստան կատարած իր այցի արդյունքները: «Իմ այցը կոտրեց հոգեբանական արգելքը Կովկասում: Հրավիրելով ինձ խաղին` Սարգսյանը կարեւոր քայլ կատարեց: Եթե ես չընդունեի հրավերը, ողջ աշխարհը կասեր, թե ես համարձակություն չունեցա դա անելու»,-հայտարարել է Գյուլը Երեւանից վերադառնալուն պես: Ինչպես գրում է թուրքական Today's Zaman-ը, Թուրքիայի նախագահի այցը Երեւան չափազանց կարեւոր խորհրդանշական նշանակություն ուներ: «Թուրքիայի նախագահն առաջին անգամ ոտք դրեց հայկական հողի վրա 1991թ. Հայաստանի անկախության հռչակումից ի վեր: Սա բեկումնային քայլ է այն ժամանակից ի վեր, երբ Անկարան փակեց հայ-թուրքական սահմանը 1993թ. որպես բողոքի նշան Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների դեմ, հանդես գալով Ադրբեջանի կողմից: Սակայն հարաբերությունների բացակայության հիմնական պատճառն անցյալում է: Հայաստանը մեղադրում է Թուրքիային Օսմանյան կայսրության օրոք Առաջին աշխարհամարտի տարիներին հայոց ցեղասպանություն գործելու մեջ»,-ասվում է հոդվածում: Աբդուլլահ Գյուլը հաղորդել է, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը մանրամասնորեն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հարցը: «Ճիշտն ասած, չէի սպասում, որ մենք այդքան մանրամասնորեն եւ մանրակրկիտ կերպով կքննարկենք ղարաբաղյան հարցը: Այս խնդիրը վաղ թե ուշ կլուծվի, սակայն չի կարելի դրա վրա կորցնել 20-30 տարի: Այժմյան կոնյուկտուրան բարենպաստ է հակամարտության կարգավորման համար: Սակայն բանակցությունների ժամանակ մենք չանդրադարձանք «ցեղասպանության» եւ սահմանների բացման հարցին»,-ասել է Գյուլը: Սեպտեմբերի 6-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով` միասին դիտելու Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների խաղը, Երեւան ժամանեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Մինչ խաղը տեղի ունեցած հանդիպման ժամանակ երկու նախագահները քննարկեցին երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցը, կարծիքներ փոխանակեցին տարածաշրջանում վերջին զարգացումների եւ խնդիրների վերաբերյալ: Հայաստանի նախագահը նշեց, որ երկխոսության դեպքում հնարավոր կլինի քննարկել ցանկացած, նույնիսկ ամենալուրջ խնդիրները: «Մենք պետք է ձգտենք լուծել առկա խնդիրները եւ չթողնենք դրանք հետագա սերունդներին»,-հավելել է Ս.Սարգսյանը: Նախագահները հայտարարել են, որ այս հանդիպումը խթան կհանդիսանա երկխոսությունը հետագայում եւս շարունակելու համար եւ ուղեցույց կհանդիսանա արտգործնախարարների հետագա գործունեության համար: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |