Սեպտեմբերի 21-ը ամերիկյան Տեմպե քաղաքում հռչակված է որպես Հայաստանի Անկախության օր23 սեպտեմբերի 2008 - 18:58 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 19-21-ը Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արմեն Լիլոյանը աշխատանքային այցով գտնվում էր ԱՄՆ Արիզոնա նահանգում: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում:Այցի ընթացքում Արմեն Լիլոյանը հանդիպել է Տեմպեի քաղաքապետ Հյու Հոլմանին: Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի ընտրվելիք քաղաքի հետ քույրացման, աջակցության եւ ներդրումային համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները: Քաղաքապետը Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսին է հանձնել 2008թ. սեպտեմբերի 21-ը Տեմպեում Հայաստանի Անկախության օր հայտարարելու մասին հռչակագիրը: Շոշափվել է նաեւ Տեմպեում գտնվող ԱՄՆ ամենախոշոր` Արիզոնայի պետական համալսարանում Հայաստանի ուսանողների ուսման համար կրթաթոշակներ սահմանելու հարցը: Գլխավոր հյուպատոսը դասախոսությամբ հանդես է եկել Արիզոնայի պետական համալսարանի ռուսաստանյան, եվրասիական եւ արեւելաեվրոպական ուսումնասիրությունների Մելիքյան կենտրոնի ուսանողների եւ դասախոսական կազմի առջեւ: Ներկայացվել են Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները եւ մարտահրավերները, տարածաշրջանի հակամարտությունների առանձնահատկությունները:Արիզոնայի հայ առաքելական եկեղեցու հովանու ներքո տեղի է ունեցել գլխավոր հյուպատոսի հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Անդրադառնալով Հայաստանի անկախության օրվա խորհրդին` Արմեն Լիլոյանը նշել է երկրի արձանագրած հաջողությունները, առկա խնդիրները եւ արտաքին քաղաքական հիմնական խնդիրները: Ընդգծվել է հայ համայնքի դերը Հայաստանի զարգացման հարցում, ներկայացվել են Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների հեռանկարները: Այցի շրջանակում տեղի է ունեցել հանդիպում Արիզոնայի նորաստեղծ Հայ-ամերիկյան առեւտրի պալատի ներկայացուցչի հետ: Քննարկվել են Արիզոնայի եւ Հայաստանի միջեւ ուղղակի առեւտրային կապեր հաստատելու հնարավորությունները, Կալիֆոռնիայի եւ Արիզոնայի հայ գործարարների համագործակցությանը վերաբերող հարցեր: Սեպտեմբերի 20-ի երեկոյան Սկոթսդեյլում տեղակայված հայկական մշակութային կենտրոնում տեղի է ունեցել Հայաստանի անկախության 17-րդ տարեդարձին նվիրված համերգ` Արիզոնայի մայրաքաղաք Ֆինիքսի սիմֆոնիկ նվագախմբի ջութակահար Լեւոն Զարասյանի կատարմամբ: Ներկա են եղել տեղական իշխանությունների, Արիզոնայում տեղակայված օտարերկրյա հյուպատոսական անձնակազմի, հայ համայնքի ներկայացուցիչներ: Սեպտեմբերի 21-ին գլխավոր հյուպատոսը ներկա է գտնվել Արիզոնայի Հայ առաքելական եկեղեցում տեղի ունեցած պատարագին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |