Օգոստոսյան իրադարձություններից հետո Հայաստանի հեղինակությունը տարածաշրջանում բարձրացել է

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցը Վրաստան շատ ակտուալ էր ժամանակի առումով: Այդ մասին այսօր «Երեւան-Թբիլիսի հեռուստակամրջի ընթացքում հայտարարել էր վրաց քաղաքագետ Սոսո Ցիսկարիշվիլին: Նրա խոսքերով, Ռուսաստանի մասնակցությամբ Վրաստանի ու Հարավային Օսեթիայի միջեւ օգոստոսյան հակամարտության ժամանակ հայկական դիվանագտությունը հմտորեն պահեց իրեն:



«Նա տարանջատեց ռազմավարական եւ մշտական գործընկերոջ շահերը սեփականից, որի արդյունքում տարածաշրջանում Հայաստանի հեղինակությունը բարձրացավ: Այցի արդյունքները բավականին հետաքրքրական կլինեն եւ դա, առաջին հերթին, Երեւան-Ախալքալաք-Բաթում ավտոմայրուղու շինարարության նախագիծն է: Վրաստանին եւ Հայաստանին պետք է այլընտրանքային ճանապարհ, ինչում մենք համոզվեցինք 2008թ. օգոստոսին: Ճիշտ է, Վրաստանում այդ գաղափարը նաեւ հակառակորդներ ունի, որոնք համոզված են, որ այն կարող է խթանել անջատողական տրամադրությունները Ջավախքում: Սակայն ես համոզված եմ, որ Վրաստանը թույլ չի տա եւս մեկ անջատողականություն եւ բոլոր խոչընդոտները ճանապարհի կառուցման հարցում կհաղթահարվեն»,-ասել է Ցիսկարիշվիլին:



Իր հերթին տնտեսական հարցերի գծով փորձագետ Նիկո Օրվելաշվիլին նշել է, որ նախագծից մինչ իրականացում բավական ժամանակ կպահանջվի: «Առաջին հերթին մեզ պետք է տեխնիկա-տնտեսական հիմնավորում այս նախագծի նպատակահարմարության վերաբերյալ, որը դեռ չկա: Ուստի դեռեւս վաղաժամ է խոսել Վրաստանն ու Հայաստանը կապող եւս մեկ ճանապարհի մասին»,-ասել է Օրվելաշվիլին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---