Հայ-վրացական հարաբերություններն երբեք շատ լավը չեն եղել, սակայն երբեք բացահայտ վատն էլ չեն լինի

PanARMENIAN.Net - «Հարավային Կովկասում ձեւաչափերի փոփոխման կապակցությամբ վրացական ղեկավարությունը պետք է հասկանա Հայաստանի դիրքորոշումը, եւ այս տեսակետից նախագահ Սարգսյանի այցը Թբիլիսի չափազանց կարեւոր է»,-Երեւան-Թբիլիսի հեռուստակամրջի ժամանակ հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա կարծիքով, հայ-վրացական հարաբերություններն երբեք շատ լավը չեն եղել, քանի որ երկու երկրները շարժվում են տարբեր ուղղություններով: Սակայն դրանք երբեք բացահայտ վատ էլ չեն լինի: Առավելագույնը, ինչին կարելի է հավակնել, դա բարեհաճ վերաբերմունքն է միմյանց հանդեպ: Հայաստանի առանձնահատուկ աշխարհագրական դիրքը երկու բաց սահմանների դեպքում ստիպում է նրան առավելագույն նորմալ հարաբերություններ հաստատել հարեւանների հետ, ինչը շատ դժվար է, հաշվի առնելով Իրան-ԱՄՆ եւ Ռուսաստան-Վրաստան հարաբերությունները»,-նշել է հայ քաղաքագետը: Այնուամենայնիվ, նրա խոսքերով, Հայաստանի փոխլրացման արտաքին քաղաքականությունն ապացուցեց իր կենսունակությունը օգոստոսյան իրադարձությունների ժամանակ: «Հայաստանն, ելնելով սեփական շահերից, կառուցում է իր հարաբերությունները ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի ու ՀԱՊԿ-ի հետ եւ դա բավականին զգալի արդյունք է տալիս»,-ընդգծել է նա` հավելելով, որ նման պրագմատիզմը գործում է նաեւ Վրաստանի հետ հարաբերություններում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---