Երեւան-Ախալքալաք-Բաթում ավտոմայրուղին չի կարող երկրորդ Ռոքի թունելը դառնալ

PanARMENIAN.Net - Վրաստանում ընդունված է բոլոր ներքին խնդիրները բացատրել արտաքին պատճառներով: Այս մասին Երեւան-Թբիլիսի հեռուստակամրջի ժամանակ հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Դա արմատապես սխալ կարծիք է, քանի որ խնդիրները վաղեմի պատմություն ունեն: Թբիլիսիում չգիտես ինչու կարծում են, թե Երեւան-Ախալքալաք-Բաթում ավտոմայրուղին երկրորդ Ռոքի թունելը կդառնա` չլիներ այդ թունելը, ռուսական զորքերը չէին կարողանա Ցխինվալ մտնել: Հակամարտությունները անհնար է կարգավորել լիակատար մեկուսացման միջոցով: Հակառակը, հենց դա կարող է նոր բախում հրահրել: Իսկ գուցե եւ ոչ: Սակայն նոր մայրուղու անհրաժեշտությունն ակնհայտորեն ցայտուն դարձավ օգոստոսյան իրադարձությունների ժամանակ, երբ Վրաստանից Հայաստան տանող միակ ճանապարհը լի էր երկիրը լքել ցանկացող մարդկանցով»,-նշել է քաղաքագետը:



Իր հերթին քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը նշեց, որ դեռեւս ոչ մի լուրջ արձագանք Վրաստանից Երեւան-Ախալքալաք-Բաթում ավտոճանապարհի կառուցման նախագծի վերաբերյալ չի ստացվել: Իսկ Սոսո Ցիսկարիշվիլիի կարծիքով, այս նախագիծը պարոն Պուտինի «տնային հանձնարարականը» կարող է լինել եւ այդ պատճառով ոչ ոք չի կարող երաշխավորել, որ այդ ճանապարհով «չեն անցնի ռուսական զորքերը»: «Ուստի հարկավոր է շատ զգուշավոր լինել եւ ճշտել, թե որքանով է այս նախագիծը ձեռնատու երկու երկրներին, քանի որ այն իրականում հարկավոր է ոչ այնքան Հայաստանին, որքան Վրաստանին»,-ասել է նա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---