Առաջխաղացում ղարաբաղյան հարցում հնարավոր է, եթե Բաքուն սկսի դիտարկել Ղարաբաղը որպես հակամարտության կողմ10 հոկտեմբերի 2008 - 17:10 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում տեղի է ունեցել «Կոնվենտ 2008» 5-րդ հոբելյանական խորհրդաժողովը, որն անցնում էր «Համաշխարհային քաղաքականություն. հայացք ապագայից» խորագրով: Սա խոշորագույն ռուսական համաժողով է, որի ժամանակ քննարկվում են քաղաքականության բոլոր ասպեկտները քաղաքագիտական տեսակետից: Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել Ռուսաստանի հայերի միությունում, համաժողովում առանձին բաժին էր նվիրված Հարավային Կովկասի խնդիրներին, որի աշխատանքին մասնակցում էին հայտնի քաղաքագետներ եւ վերլուծաբաններ, որոնք ուսումնասիրում են այդ տարածաշրջանի խնդիրները: ՌՀՄ-ն «Կոնվենտ 2008»-ին ներկայացնում էին փոխնախագահներ Գեղամ Խալաթյանն ու Լեւոն Մուքանյանը եւ տեղեկատվական բաժնի ղեկավար Վահե Ավանեսյանը: Համաժողովին ներկայացվել են զեկույցներ պանթուրքիզմի, Անդրկովկասում իսլամական գործոնի մասին, գնահատվել են ՆԱՏՕ-ի ընդլայնման միտումներն ու ԵՄ-ի քաղաքականությունը տարածաշրջանում, էներգառեսուրսների իրողություններն ու առասպելները եւ այլն: Ինչպես նշել է ադրբեջանցի քաղաքագետ Արիֆ Յունուսովը, օգոստոսյան իրադարձություններից հետո նույնիսկ Ադրբեջանում ռուսամետ տրամադրությունները սկսեցին զիջել տեղը արեւմտամետներին, հզորանում են նաեւ իսլամամետ ուժերը: Ընդհանուր առմամբ, ինչպես նշել է Յունուսովը, Ադրբեջանում լավ չեն պատկերացնում ՌԴ-ի դիրքորոշումը, քանի որ տեղայակ չեն դրան` ռուսական հեռուստակայանները չեն հեռարձակվում: Նա արել է երկրի զարգացման կանխատեսում առաջիկա 10 տարիների համար, գնահատելով իշխանափոխության հավանականությունը, երկրի խնդիրների լուծումը: Ըստ նրա, 10 տարի անց Ալիեւների ընտանիքը կպահպանի իշխանությունն ի դեմս այժմյան նախագահ Իլհամ Ալիեւի տիկնոջ, ԶԼՄ-ներն այդպես էլ կմնան անազատ, թեեւ ժողովրդավարական ուժերը մինչեւ վերջ չեն ոչնչացվի: Ղարաբաղի հարցում Յունուսովը փոփոխություններ չի կանխատեսում: «Առաջխաղացում ղարաբաղյան հարցում հնարավոր է, եթե Բաքուն սկսի դիտարկել Ղարաբաղը որպես հակամարտության կողմ»,-գտնում է ԵԱՀԿ ՄԽ նախկին ռուս համանախագահ Վ.Կազիմիրովը: Նույնիսկ Սահակաշվիլին իր բոլոր տարօրինակություններով դրան չի հասել եւ հակամարտության կողմ էր ճանաչում Աբխազիան եւ Հարավային Օսեթիան: Ռուսաստանը պետք է պնդի, որ համաձայնագիր կնքվի Լեռնային Ղարաբաղում ուժ չկիրառելու մասին: «Չի կարելի անտեսել այն ռազմատենչ հայտարարությունները, որոնք պարբերաբար հնչում են Ադրբեջանում: Դա մի ամբողջ համակարգ է, որը այլասերում է հոգեկերտվածքը, խթանում է սպառազինությունների մրցավազքը»,-ասել է նա: ՌՀՄ-ի փոխնախագահ Գեղամ Խալաթյանը հավանություն տվեց այս դիրքորոշմանը` հավելելով, որ որոնելով ղարաբաղյան հակամարտության լուծումը, հարկավոր է հաշվի առնել, որ «եթե մենք հարգում ենք ԽՍՀՄ ինստիտուտները, նրա տարածքային բաժանումը, ներքին սահմանները, այդ թվում ԼՂ-ի ընդգրկումը Ադրբեջանի կազմում, ապա հարկավոր է հարգել նաեւ ԽՍՀՄ սահմանադրությունը, որտեղ հստակ ամրագրված էր, որ ինքնավար կազմավորումների կարգավիճակը, երկրի փլուզման դեպքում, պետք է որոշվի հանրաքվեի միջոցով»: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Տիխանովսկայա. Լուկաշենկոն դավաճանել է ՀՀ-ին այնպես, ինչպես Ուկրաինային Նա նշել է, որ աշխարհին պետք է ազատ և ժողովրդավարական Բելառուս, «ոչ թե նենգ բռնապետ» Հայրիկյանը դադարեցրել է հացադուլը Այդ մասին նա հայտնել է ֆեսյբուքյան իր էջում Ըստ Քոչարյանի՝ Ադրբեջանի ՊՆ–ն իր ապատեղեկատվություններով ագրեսիայի հիմք չի ստեղծում «Կրակոցներ միշտ կարող են լինել՝ զինվորական է, կարող է, խմել է, մի հատ էլ կրակել է, բայց ոչ մեր կողմից»,–ասել է նա Քոչարյան․ Վիրավորներ եղան, բայց զոհեր չուենցանք, որովհետև ուժային բլոկը հստակ աշխատեց «Մարտի մեկը լրիվ ուրիշ բան էր, սա ուրիշ բան էր»,–ասել է նա |