Վրաստանը դուրս կգա ԱՊՀ կազմից 2009 թվականի օգոստոսի 18-ին23 հոկտեմբերի 2008 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Վրաստանը դուրս կդա ԱՊՀ կազմից 2009 թվականի օգոստոսի 18-ին: Այդ մասին հաղորդել է ԱՊՀ գործադիր պետքարտուղարի գործադիր կոմիտեի փոխնախագահ Նաուրիզ Այդարովը: Նա նաեւ ասել է, որ ԱՊՀ Գործադիր կոմիտեն սկսել է անհրաժեշտ գործողությունների իրականացումը, կապված ԱՊՀ կազմից Վրաստանի դուրս գալու հետ ըստ Անկախ պետությունների համագործակցության կանոնադրության իններորդ հոդվածի: «Այդ հոդվածի համաձայն, ԱՊՀ անդամ պետությունը գրավոր տեղեկացնում է Համագործակցության կազմից դուրս գալու մտադրության մասին` 12 ամիս առաջ: Այդպիսով, ԱՊՀ կազմից Վրաստանի դուրս գալու օր կհամարվի 2009թ. օգոստոսի 18-ը»,-ընդգծել է Այդարովը: Համագործակցությունում անդամակցության դադարեցումը ձեւականորեն տեղի է ունենում պետության ներկայացրած հայցից մեկ տարի անց: Ընթացիկ տարվա օգոստոսի 18-ին ԱՊՀ գործկոմը ստացել է Վրաստանի ԱԳՆ նոտան ԱՊՀ կազմից դուրս գալու մասին: Թբիլիսին այս որոշումն ընդունել է Հարավային Օսեթիայի հակամարտության կապակցությամբ: Համագործակցության ստեղծման հռչակագիրը 1991թ. դեկտեմբերին ստորագրվել են 11 երկրներ` Ադրբեջանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանն ու Ուկրաինան: Թբիլիսիի անդամակցումն ԱՊՀ-ին ձեւակերպվեց 1993թ. դեկտեմբերին Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի դիմումի հիման վրա: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |