Բարակ Օբաման երախտագիտություն է հայտնել ԱՄՆ-ի հայ համայնքին աջակցության համար23 հոկտեմբերի 2008 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու, Իլլինոյսից ընտրված սենատոր Բարակ Օբաման ուղերձ է հղել «Հայերը Օբամայի օգտին» կազմակերպությանը, որտեղ իր երախտագիտությունն է հայտնել ԱՄՆ-ի հայ համայնքին աջակցության համար` նոյեմբերի 4-ին կայանալիք համընդհանուր ընտրություններից առաջ: Սենատոր Օբաման հատուկ շնորհակալություն է հայտնել իր ծրագրի օգտին քվեարկած հայերին` Նեւադայից եւ Վիրգինիայից մինչեւ Կալիֆորնիա ու Նյու Յորք: Ի պատասխան բարձր գնահատականի ու ջերմ խոսքերի, «Հայերը Օբամայի օգտին» կազմակերպության ղեկավար Արեն Իբրանոսյանը նշել է, որ բոլոր ակտիվիստների անունից շնորհակալություն է հայտնում սենատորին կազմակերպությանն ու հայ համայնքին անկեղծ երախտագիտության համար: Մենք կօգտագործենք մեր թիմի ողջ հնարավոր ոգեշնչումն ու բոլոր ուժերը, որպեսզի սենատոր Օբաման հաղթի նոյեմբերի 4-ին կայանալիք ընտրություններում»,-ասել է Իբրանոսյանը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |