Փորձագետ. Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, Ուկրաինան չպետք է ռիսկի ենթարկի Թուրքիայի հետ իր լուրջ հարաբերությունները

PanARMENIAN.Net - Նրանում, որ Ուկրաինան մինչ այժմ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, կա նաեւ Հայաստանի մեղքը, որ մինչ այժմ հասու չի դարձրել այդ հարցի վերաբերյալ իր դիրքորոշման կարեւորությունն ու անհրաժեշտությունը: Այս մասին հայտարարել է ուկրաինացի քաղաքագետ Վադիմ Կարասյովը: Նրա խոսքերով, Հայաստանն ու Ուկրաինան նման պատմություն ունեն, Ուկրաինայի ժողովուրդը եւս ցեղասպանության զոհ է դարձել` 20-30թթ. սովամահությունը:



«Ես գտնում եմ, որ ցեղասպանության ճանաչմանը պետք է շատ նուրբ մոտենալ, հաշվի առնելով Ուկրաինայի լավ հարաբերությունները Թուրքիայի եւ Հայաստանի հետ, այս հարցում չի կարող զրոյական գումարով խաղ լինել: Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, Ուկրաինան չպետք է ռիսկի ենթարկի Թուրքիայի հետ իր լուրջ տնտեսական, առեւտրային ու բարիդրացիական հարաբերությունները, առավել եւս որ այժմ Հայաստանն ու Թուրքիան մերձեցմանն ուղղված քայլեր են անում: Կարծում եմ, մենք պետք է լուծենք Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը կոռեկտ ձեւով` չսրելով հարաբերությունները Հայաստանի եւ Թուրքիայի, Թուրքիայի ու Ուկրաինայի միջեւ եւ առանց վնասելու այսպես կոչված սեւծովյան-կովկասյան կայունության պլատֆորմի ձեւավորմանը»,-ասել է Կարասյովը, հաղորդում է Analitika.at.ua-ն:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---