Վրացական պատերազմը ցույց տվեց ղարաբաղյան հակամարտությունում առկա ստատուս-կվոյի անկայունությունը

PanARMENIAN.Net - Վրացական պատերազմը ցույց տվեց ղարաբաղյան հակամարտությունում առկա ստատուս-կվոյի անկայունությունը: Այդ մասին Բրյուսելում կայացած հայ-ադրբեջանական խաղաղարար համաժողովում հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Ինչպես հաղորդոմ է PanARMENIAN.Net ի թղթակիցը Բրյուսելից, Սեմնեբին գտնում է, որ շահագրգիռ կողմերը դեռեւս կարող են վերահսկել ուժերի հավասարությունը տարածաշրջանում:



«Սակայն սա վտանգավոր մոտեցում է, քանի որ կարող է մի պահ գալ, երբ իրավիճակը դուրս կգա վերահսկողությունից: Վրացական պատերազմը ցույց տվեց, որ հակամարտությունները բերում են մեկուսացման եւ դժվարությունների, ինչի վկաները մենք դարձանք, երբ Հայաստանում վառելիքի մատակարարման հետ կապված դժվարություններ եղան, եւ սպառնում են տրանսպորտային հաղորդակցությունների ու նավթամուղերի անվտանգությանը: Եվրամիությունը հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության մեջ առկա շրջանակների ընդլայնման օգտին»,-ասել է ֆին դիվանագետը:



Միեւնույն ժամանակ Սեմնեբին նշել է, որ «սառեցված հակամարտություններ» ձեւակերպումը չի արտացոլում իրական իրավիճակը: «Ստատուս-կվոն վաղ թե ուշ կարող է պայթել ներսից եւ մեր խնդիրն է դա թույլ չտալ»,-ասել է Սեմնեբին:



Հոկտեմբերի 27-30 Բրյուսելում տեղի ունեցավ ադրբեջանա-հայկական հասարակական խաղաղարար համաժողովը International Alert միջազգային կազմակերպության հովանու ներքո:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---