Կովկասյան փորձագետները Անկարայում քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 31-ին Անկարայում կայացել է «Հարավային Կովկասի անվտանգության նոր ճարտարապետությունը 8.08.2008 հետո» կլոր սեղանը, որին մասնակցել են փորձագիտական հասարակության ավելի քան 50 ներկայացուցիչներ` քաղաքագետներ, պատմաբաններ, հասարակական գործիչներ, ԶԼՄ ներկայացուցիչներ Կովկասյան տարածաշրջանի բոլոր երկրներից: Կլոր սեղանի մասնակիցները դիտարկել են 2008թ. օգոստոսի զինված հակամարտության աշխարհաքաղաքական հետեւանքներն ու զարգացման տարբերակները` հաշվի առնելով ողջ տարածաշրջանի կայունությանն ուղղված սպառնալիքները: Քննարկման գործընթացում տարբեր տեսակետներ են արտահայտվել եւ տեղի ունեցածին գնահատականներ են տրվել:



Քննարկման ընթացքում ուշադրությունը կենտրոնացվել էր հետեւյալ դրույթի վրա` Սեւծովյան-Կասպիական տարածաշրջանում տեղակայված պետությունների ճակատագիրը պետք է գտնվի հենց այդ պետությունների ձեռքում: «Հաշվի առնելով որոշ ոչ տարածաշրջանային խաղացողների ապակայունացնող դերը` Կովկասի պետությունները պետք է իրական եւ արդյունավետ գործընկերություն սկսեն հանուն այդ տարածքում խաղաղության եւ կայունության պահպանման: Պատմական, մշակութային, միջազգային եւ միջկրոնական կապերի առանձնապես բարդ համակարգով տարբերվող Կովկասյան տարածաշրջանում անհրաժեշտ է հաշվի առնել առանձին տարածքների յուրահատկությունները պետական կառուցման եւ միջպետական հարաբերությունների զարգացման գործընթացում: Հակամարտական պոտենցիալի սպառնալիքը, ինչպես ցույց տվեցին 2008թ. օգոստոսի դեպքերը Վրաստանում, պահպանվում է նաեւ հետհակամարտական շրջանում: Ճգնաժամային սցենարով իրադրության զարգացման հանարավորությունը աճում է ունիտար պետություններում, որոնց տարածքում համատեղ բնակվում են տարբեր ազգաբնակչության զգալի խմբեր:



Այդ երկրներում կենտրոնի եւ էթնիկական փոքրամասնությունների համատեղ բակեցմամբ շրջանների հարաբերությունների անցումը այլընտրանքային սկզբունքներին, համապետական շահերի հիման վրա հաշվի առնելով տեղական առանձնահատկություններն ու ավանդույթները, կարող էր զգալի կերպով նվազեցնել հին սպառնալիքների եւ մարտահրավերների «հալեցման» եւ նորերի առաջացման վտանգը, ինչը կնպաստեր տարածաշրջանում գոյություն ունեցող խնդիրների լուծման առավել արդյունավետ ճանապարհներ մշակելուն:

Առանց հարեւան երկրների քաղաքական, ռազմական եւ տնտեսական շահերի պաշտպանությանն ուղղված տարածաշրջանի պետությունների փոխգործակցության հուսալի համակարգի ծրագրված կառուցման տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը մշտական սպառնալիքի տակ են գտնվելու»,- գտնում են քննարկման մասնակիցները:



Քաղաքագետները նաեւ ընդգծել են, որ Հարավային Կովկասի քաղաքականաձեւավորող շրջաններին, մասնավորապես, Վրաստանին, նպատակահարմար կլինի ուշադրություն դարձնել տարածաշրջանում հակամարտականության մակարդակի նվազեցման եւ անվտանգության ապահովման ճանապարհների փնտրմանը` հաշվի առնելով 2008թ. օգոստոսի իրադարձությունների արդյունքում ձեւավորված նոր քաղաքական իրողությունները: Այդ առօրյա հարցի լուծումը չի ենթադրում արտատարածաշրջանային ուժերի ներգրավում, այլ նախատեսում է պետական կառույցի նոր քաղաքականա-իրավական ձեւերի գործադրում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---