Ռուսաստանի նախագահ. Մենք այսուհետ էլ շարունակելու ենք աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը

PanARMENIAN.Net - Ռուսաստանը շարունակելու է աջակցել լարվածության օջախների վերացմանը հարեւան տարածաշրջաններում, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Այդ մասին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտնել է ամենամյա Դաշնային հավաքին ուղղված իր դիմումում: Մենք այսուհետ էլ շարունակելու ենք նպաստել սահմանակից տարածաշրջաններում անկայունության օջախների վերացմանը: Ելնելով գոյություն ունեցող ձեւաչափերի հանդեպ հարգանքից` աջակցելու ենք մերձդնեստրյան եւ ղարաբաղյան կարգավորմանը, համագործակցելու ենք բոլոր շահագրգռված կողմերի հետ, հանգեցնելու ենք փոխընդունելի պայմանավորվածությունների ընդունմանը»,- ասել է Մեդվեդեւը:



Նոյեմբերի 2-ին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը, Դմիտրի Մեդվեդեւը եւ Իլհամ Ալիեւը ստորագրել են մի հռչակագիր, որում Հարավային Կովկասում իրադրությունն առողջացնելու եւ հակամարտության քաղաքական կարգավորման ճանապարհով տարածաշրջանում կայունության եւ անվտանգության իրադրության հաստատումն ապահովելու պատրաստակամություն են հայտնում: Հռչակագիրը կարգավորում է նախատեսում միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի եւ այդ շրջանակներում ընդունված որոշումների եւ փաստաթղթերի հիման վրա, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի տարածաշրջանում տնտեսական զարգացման եւ համակողմանի գործակցության համար:



Ավելի վաղ` սեպտեմբերին, Ռուսաստանը համոզեց Մերձդնեստրիային հանել մորատորիումը Մոլդավիայի հետ բանակցությունների առնչությամբ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---