Թուրքիայում ԱՄՆ հյուպատոս. Օբաման հասկանում է, թե Վաշինգտոնի համար որքան կարեւոր է Անկարան

PanARMENIAN.Net - ԱՄՆ նորընտիր նախագահ Բարակ Օբաման գիտակցում է Թուրքիայի կարեւորությունը, եւ պաշտոնական Վաշինգտոնի ու Անկարայի միջեւ համագործակցությունը ավելի սերտ է դառնալու: Այդ մասին հայտնել է Թուրքիայում ԱՄՆ գլխավոր հյուպատոս Շերոն Վայները: «Ամերիկան չի կարող միայնակ դիմադրել մարտահրավերներին, եւ ԱՄՆ նոր վարչակազմը թուրքական կառավարության հետ աշխատելու է PKK դեմ պայքարում, ինչպես նաեւ Իրաքում ժողովրդավարության, կայունության եւ անվտանգության հաստատման, նոր էներգոռեսուրսների փնտրման, ինչպես նաեւ Միջին Արեւելքում եւ այլ տարածաշրջաններում խաղաղության հաստատման ուղղությամբ»,- նշել է ամերիկացի դիվանագետը: Նրա խոսքերով, չնայած Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պատրաստակամության մասին Բարակ Օբամայի հայտարարություններին, ԱՄՆ նորընտիր նախագահը հասկանում է, թե որքանով է Թուրքիան կարեւոր Ամերիկայի համար` որպես մարտավարական գործընկեր եւ դաշնակից: «Այժմ մենք ավելի սերտ ենք համագործակցելու, քանի որ Թուրքիան հանդիսանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամը»,- ընդգծել է Թուրքիայում ԱՄՆ հյուպատոսը, հաղորդում է թուրքական Hurriyet թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---