Ալի Բաբաջան. Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող լուծվել առանց Մոսկվայի աջակցության եւ համաձայնության

PanARMENIAN.Net - Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը բարձր է գնահատել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությունը: Վերջինիս հրավերով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպեցին Մոսկվայում եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հռչակագիր ստորագրեցին: «Ակնհայտ է, որ առանց Ռուսաստանի աջակցության եւ համաձայնության ղարաբաղյան հակամարտությունը չի կարող լուծում գտնել»,- հայտնել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը եւ ավելացրել, որ միեւնույն ժամանակ անհնար է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հասնել առանց Թուրքիայի եւ ԱՄՆ-ի: Ալի Բաբաջանի խոսքերով, այն քայլերը, որոնք հակամարտության լուծման համար նախաձեռնել էր Թուրքիան, լրացնում են Ռուսաստանի քայլերն ու ջանքերը, հաղորդում է թուրքական Today's Zaman թերթը:



Նոյեմբերի 2-ին մերձմոսկովյան Մայնդորֆում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը, Իլհամ Ալիեւն ու Դմիտրի Մեդվեդեւը հռչակագիր ստորագրեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Հռչակագրով նախատեսվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորում միջազգային նորմերի եւ սկզբունքների եւ այդ շրջանակներում ընդունված որոշումների եւ փաստաթղթերի հիման վրա, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի տարածաշրջանում տնտեսական զարգացման ու համակողմանի համագործակցության համար:



Ռուսաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցին, որ խաղաղ կարգավորումը պետք է ուղեկցվի իրավական պարտավորություն ենթադրող միջազգային երաշխիքներով եւ հաստատեցին Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերի շարունակման կարեւոր նշանակությունը` հաշվի առնելով նրանց 2007 թվականի նոյեմբերի 29-ին Մադրիդում կայացած հանդիպումը կողմերի հետ եւ հետագա քննարկումները քաղաքական կարգավորման հիմնական սկզբունքների հետագա մշակման նպատակով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---