Նոյեմբերի 6-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կհանդիպեն Վենայում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 6-ին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կհանդիպեն Վենայում: Ինչպես հաղորդում է ԵԱՀԿ մամլո ծառայությունը, հանդիպումից հետո համանախագահները մամլո ասուլիս կանցկացնեն:



Վերջին անգամ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա), Յուրի Մերզլյակովը (ՌԴ) եւ Մեթյու Բրայզան (ԱՄՆ) հանդիպել են Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման ժամանակ Մայնդորֆում (Մոսկվա), որտեղ նոյեմբերի 2-ին ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման մասին հռչակագիր է ստորագրվել:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---