Անկարան կաշխատի արագացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորումը

PanARMENIAN.Net - Թուրքիան ցանկանում է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների նոր հանդիպում կազմակերպել: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը Կոլումբիայի համալսարանում ուեցած ելույթում: Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ մոսկովյան հռչակագրին` նա այն անվանել է երկու երկրների նախագահների էական քայլ: Ըստ Էրդողանի, Անկարան, հանդիսանալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, ջանքեր կգործադրի արագացնելու համար ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Ընդ որում Թուրքիայի վարչապետը հավելել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կնպաստի հայ-թուրքական երկխոսության նոր զարգացումներին, հաղորդում է Today`s Zaman-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---