Թուրքիայի ԱԳՆ. 2009 թվականի սկզբին ԱՄՆ-ն կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը14 նոյեմբերի 2008 - 15:16 AMT PanARMENIAN.Net - Չորս հարց կա, որոնք կարող են տարաձայնությունների պատճառ հանդիսանալ Անկարայի եւ Վաշինգտոնի միջեւ` Կիպրոսի հարցը, Իրաքի, Աֆղանստանի ու Հայոց ցեղասպանության հարցերը, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչը: Ինչպես գրում է թուրքական Hurriyet Daily News-ը, բազում թուրք դիվանագետներ համարում են, որ նույնիսկ վերջերս արձանագրված առաջխաղացումը հայ-թուրքական հարաբերություններում չի կարող խոչընդոտել Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված Ամերիկայի հայկական սփյուռքի ջանքերին: Հնարավոր է, որ 2009 թվականի սկզբին ԱՄՆ-ն ճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Սակայն մենք արդեն սկսել ենք աշխատել, թույլ չտալու համար դա: Մենք կապի մեջ ենք Օբամայի եւ Բայդենի խորհրդականների հետ, եւ մեզ համար պարզ է, թե որքան զգայուն է այդ հարցը»,-հաղորդել է Թուրքիայի ԱԳ նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչը, որը ցանկացել է անհայտ մնալ: Միեւնույն ժամանակ, ԱՄՆ կատարած այցի շրջանակներում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը հանդիպել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթի հետ: Զրուցակիցները, ամերիկա-իրանական հարաբերություններում Թուրքիայի հնարավոր միջնորդությունից բացի, քննարկել են նաեւ Հայոց ցեղասպանության հարցը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |