Հայաստանն առաջարկում է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների, բայց թե ինչ է ուզում Թուրքիան, դեռեւս պարզ չէ

PanARMENIAN.Net - «Թուրքիայի պաշտպանության նախարարի վերջին հայտարարությունը այդ երկրում իշխող մտածելակերպի տիպիկ արտահայտությունն է: Քանի դեռ Անկարան չի ճանաչել իր անցյալը, դժվար կլինի առաջընթացի հասնել հայ-թուրքական հարաբերություններում»,- հայտնել է ՀՅԴ կուսակցության նախագահ Աղվան Վարդանյանը Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ` մեկնաբանելով Թուրքիայի պաշտպանության նախարարի` վերջերս կատարած հայտարարությունը: Աղվան Վարդանյանի խոսքերով, այսօր Հայաստանը բանակցություններ է վարում Թուրքիայի հետ եւ առաջարկում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել ու բացել հայ-թուրքական սահմանն առանց որեւէ նախապայմանների, բայց թե ինչ է ուզում Թուրքիան, դեռեւս պարզ չէ:



Նոյեմբերի 10-ին Բրյուսելում ներկայիս Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքի մահվան 70-ամյա տարելիցին նվիրված միջոցառմանը Թուրքիայի պաշտպանության նախարար Վեջդի Գոնուլը հայտնել է. «Ինչպե՞ս կարող էր Թուրքիան ազգային պետություն դառնալ, եթե Էգեյան ծովին մերձակա տարածքներում հույներն էին ապրում, իսկ հայերը բնակվում էին Թուրքիայի տարբեր շրջաններում»:



Այդ կապակցությամբ Ստամբուլի հայ համայնքը բաց նամակ է հղել վարչապետին, որտեղ ասվում է, որ պաշտպանության նախարարի հայտարարությունները հակասում են Թուրքիայի Սահմանադրությանը, որում ասվում է, որ թուրք է համարվում Թուրքիայի քաղաքացին, անկախ նրա ազգային պատկանելությունից:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---