Էրդողանի հայտարարությունները դժվար թե կարող են հանգեցնել հայ-թուրքական հարաբերությունների ջերմացմանը14 նոյեմբերի 2008 - 17:04 AMT PanARMENIAN.Net - «Աշխարհում բավականաչափ կշիռ ունեցող երկրի վարչապետին վայել չէ այդպես արտահայտվել մի ժողովրդի սփյուռքի մասին, որը հենց Թուրքիայի պատճառով սփռվեց աշխարհով մեկ»,- PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը` մեկնաբանելով Ռեջեպ Թայիպի խոսքերն այն մասին, որ «հայկական սփյուռքը զբաղվում է էժանագին լոբբինգով»:Հայ թուրքագետի խոսքերով, նման հայտարարությունները առավել եւս տեղին չեն, եթե հաշվի առնել, որ Թուրքիան կարծես թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորում է ցանկանում: «Նման հայտարարությունները դժվար թե կարող են հանգեցնել հայ-թուրքական հարաբերությունների ջերմացմանը»,- ընդգծել է Սաֆրաստյանը: Թուրքիայի վարչապետը Նյու-Յորքի Կոլումբիական համալսարանում ելույթ ունենալիս Հայոց ցեղասպանության հարցի առնչությամբ Բարակ Օբամայի հայտարարությունների մասին խոսքում հայտնել է, որ Ամերիկայի հայկական համայնքը «անարդար քաղաքականություն» է վարում: «Ես հուսով եմ, որ ԱՄՆ վարչակազմը հաշվի կառնի Թուրքիայի ջանքերը: Ճիշտ չի լինի դատողություններ անել` հիմնվելով «էժանագին քաղաքական լոբբինգի» վրա»,- հայտնել է Ռեջեպ Թայիպ Էրդողանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |