ՌՀՄ-ն կոչ է անում ռուս հանրությանը դիմակայել երիտասարդության շրջանում նացիզմի ու ֆաշիզմի տարածմանը

PanARMENIAN.Net - Ազգային ծայրահեղականությունը իրապես սպառնում է Ռուսաստանի պետության անվտանգությանն ու ամբողջականությանը եւ ուղղակիորեն հակասում է ռուս ժողովրդի եւ Ռուսաստանի բնիկների շահերին: Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել Ռուսաստանի հայերի միությունում, այդ մասին Մոսկվայում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՌՀՄ փոխնախագահ Լեւոն Մուքանյանը: Նրա խոսքերով, ազգամիջյան հակամարտությունների բորբոքման մեջ ուղղակիորեն շահագրռգված են նրանք, ով ձգտում է Ռուսաստանին ու ռուսական շահերը դուրս մղել Կովկասից: «Օրինակ, տարածաշրջանային առաջնորդի դերին հավակնում է Թուրքիան, որպես Ռուսաստանի վաղեմի մրցակից: Ներքաղաքական դիվերսիայի նման դրսեւորման դեմ պետք է պայքարի սթափ մտածող ամբողջ հասարակությունը»,-ասել է նա: Ըստ ՌՀՄ փոխնախագահի, Կովկասը Ռուսաստանի համար «աքիլեսյան գարշապար է»: Հենց Կովկասով եւ այնուհետեւ Ուրալով են փորձում Ռուսաստանը պոպոքի նման կիսել երկու մասի եւ այդպիսով վերահսկողություն հաստատել հարուստ բնական պաշարների վրա: Ցանկացած պատերազմի հիքմում զուտ տնտեսական շահեր են ընկած: Հնարավոր է, հավելել է Լ.Մուքանյանը, որ շարքային երիտասարդությունը չի գիտակցում, թե ում ջրաղացին է ջուր լցնում: «Չէ որ գաղափարախոսների հիմնական նպատակը ոչ թե հերթական կովկասցու սպանությունը կամ ծեծի ենթարկելն է, այլ բուն Կովկասում ռուսների եւ Ռուսաստանի հանդեպ ատելության բորբոքումը: Սա Ռուսաստանը հարեւանների դեմ տրամադրելու մտածված քայլ է` մի կողմից` չեն թողնում եւ սպանում են, մյուս կողմից` առաջարկում են ազատություն եւ հավասարություն: Այդպիսով, Ռուսաստանը աստիճանաբար կորցնում է Կովկասում իր մշակութային, տնտեսական, եւ, հետեւաբար, ռազմաքաղաքական ներկայությունը»,-նշել է նա:



«Ռուսաստանի հետ Հայաստանը կապված է բազմադարյա բարեկամական կապերով: Հայաստանում միշտ հարգանքով են վերաբերվել ՌԴ եղբայրական ժողովրդներին: Կովկասի հանրապետությունները դարեր շարունակ եղել են Ռուսաստանի կազմում եւ ոչ մի ժողովրդագրական պայթյուն կամ մտածված դուրս մղում այն ժամանակ չի եղել ե- այժմ էլ չի նախատեսվում:



Վերջին տարիներին տասնամյա գործունեության շրջանի համեմատ ՌԴ իշխանությունները մի շարք լուրջ ջանքեր են ձեռնարկում, ուղղված ազգայնականության եւ ծայրահեղականության դեմ: Շատ բան է արվում, սակայն ակնհայտ է, որ դա բավարար չէ բացասական գործընթացները կասեցնելու համար: Առանձնակի ուշադրություն են սկսել դարձնել այդ խնդիրներին իրավապահ մարմինները, եւ որպես հետեւանք մենք տեսնում ենք համապատասխան դատական դատավճիռները ազգամիջյան պառակտման բորբոքման համար, ինչը նախկինում շատ հազվադեպ էր լինում: Օրինակ, վերջին 3 տարում 9 հայ է սպանվել, որոնցից մեծ մասը ՌԴ քաղաքացիներ էին: 5 հանցագործությունների առնչությամբ դատավճիռները կայացվել են, իսկ մյուսների դեպքում քննությունը դեռ շարունակվում է:



Ռուսաստանի հայերի միությունը կոչ է անում ՌԴ հանրությանը դիմակայել երիտասարդության շրջանում նացիզմի ու ֆաշիզմի տարածմանը»,-հայտարարել է Լեւոն Մուքանյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---