Turkish Airlines ավիաընկերությունը պատրաստվում է չվերթներ իրականացնել դեպի Երեւան24 նոյեմբերի 2008 - 13:02 AMT PanARMENIAN.Net - Turkish Airlines (THY) ավիաընկերությունը պատրաստվում է չվերթներ իրականացնել դեպի Երեւան: THY տնօրինությունը նամակ է հղել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանն (ԻԿԱՕ) ու Թուրքիայի արտգործնախարարությանը, որտեղ ասվում է, որ չեվրթային թռիչքները Երեւան անհրաժեշտ են «ըստ Թուրքիայի ազգային շահերի»: Հարցը վերջնականապես կլուծվի արտգործնախարարի պատասխանից հետո: Ինչպես գրում է թուրքական Today's Zaman թերթը, Անկարան շահագրգիռ է այս հարցում: Ներկայումս Atlasjet մասնավոր ավիաընկերությունն է չվերթներ իրականացնում Երեւանի ու Ստամբուլի միջեւ: «THY կարեւոր դեր է կատարում Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ: Ավիաընկերությունը արտաքին քաղաքականության կարեւոր գործիք է եւ միշտ կատարում է ԱԳՆ խնդրանքը, երբ խոսքը գնում է դեպի արտերկիր նոր չվերթերի բացման մասին»,-հայտարարել է բարձրաստիճան մի պաշտոնյա, որ չի ցանկացել նշել իր անունը: Հայ-թուրքական հարաբերություններն ակտիվացան սեպտեմբերի 6-ին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի Երեւան կատարած այցից հետո: Նոյեմբերի 24-ին ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը եւ նրա թուրք գործընկեր Ալի Բաբաջանը բանակցություններ կվարեն Ստամբուլում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ: Ներկայումս «Արմավիա» ավիաընկերությունը չվերթներ է կատարում դեպի Ստամբուլ եւ Անթալիա: Հայ-թուրքական սահմանը պաշտոնական Անկարան փակել է 1993թ. ի վեր ղարաբաղյան հակամարտության պատճառով, որտեղ Թուրքիան սատարում է Ադրբեջանին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |