Հայ-թուրքական հարաբերություններում առավել կարեւոր նպատակներ ու խնդիրներ կան, քան Բաքվի խնդիրը

PanARMENIAN.Net - «Հայաստանը փորձում էր ժամանակ առ ժամանակ օգտագործել փոխլրացման անուղղակի ռեսուրսը Թուրքիայի հանդեպ կամ ճնշում գործադրել Անկարայի վրա ԵՄ-ի, ԱՄՆ-ի, իսկ այժմ նաեւ հնարավոր է, որ Մոսկվայի միջոցով»,-«Հայ-թուրքական երկխոսություն. պատռել արատավոր շրջանը» խորագրով Երեւանում կայացած սեմինարում հայտարարել է Կովկասի ինստիտուտի գիտական ծրագրերի դեպարտամենտի տնօրեն Սերգեյ Մինասյանը: Նրա կարծիքով, 1990-ականների վերջում Հայաստանի քաղաքական վերնախավը հայեցակարգ էր մշակել Թուրքիայի հարցում, ելնելով Հայաստանի պայմաններից ու նրա աշխարհագրական դիրքից, այն է` «պատմական պատասխանատվության» մահակը, որպես «ոչ կոնվենցիալ զենքի» Հայոց ցեղասպանության գործոնի կիրառումը սահմանը բացելու եւ հարեւանի հետ հարաբերություններ հաստատելու համար: «Հարցը բոլորովին էլ բարոյական չափանիշների մասին չէ, այլ այն է, որ կա Թուրքիայի համար ղարաբաղյան գործոնի ակտուալ չլինելու հստակ գիտակցում: Հայ-թուրքական հարաբերություններում առավել կարեւոր նպատակներ ու խնդիրներ կան, քան Ադրբեջանը: Եվ կա գիտակցում, թե որքան է կարեւորում, իսկ ավելի ճիշտ, որքան զգայուն է Թուրքիան Ցեղասպանության թեմայի հարցում»,-ասել է Մինասյանը:



Հայ փորձագետը նշել է նաեւ, որ դեռեւս դժվար է ասել, թե որքանով հնարավոր կլինի համատեղել Երեւանի ու Անկարայի նպատակներն ու շահերը: «Սակայն այս միջոցառման իսկ փաստը, թուրքերի ներկայության փաստը, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի այցը Երեւան եւ այլն` այս ամենն ասում է որեւէ համաձայնության հասնելու հնարավորության մասին: Դա բացարձակ չի նշանակում, թե այս հայեցակարգը միակն էր, սակայն այն տեսակետից, թե ինչ կարող էր անել Հայաստանը, այն ամենակարեւորն ու արդյունավետն էր»,-ընդգծել է նա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---