Հայոց ցեղասպանություն. Թուրքիան դարձյալ սպառնում է ԱՄՆ-ին27 նոյեմբերի 2008 - 18:19 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ հայկական կազմակերպությունները կոնկրետ քայլեր են ձեռնարկել, որպեսզի ԱՄՆ նորընտիր նախագահ Բարակ Օբաման իր ապրիլի 24-ի ելույթում պաշտոնապես ճանաչի 1915թ. Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հաղորդում է թուրքական Hurriyet թերթը, ԱՄՆ հայկական լոբբին վերսկսում է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը ԱՄՆ Կոնգրեսում անցկացնելու փորձերը 2009թ. փետրվարին: Բացի այդ, համաձայն հրապարակման, հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներն անում են ամեն ինչ, որպեսզի այն քաղաքական գործիչները, որոնք հանդես չեն գալիս Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ, չմտնեն ԱՄՆ նոր վարչակազմի մեջ:Թուրք բարձրաստիճան պաշտոնյան, որը ցանկացավ անհայտ մնալ, հայտնել է, որ պաշտոնական Անկարան կնախաձեռնի «բոլոր անհրաժեշտ միջոցառումները ԱՄՆ հայկական կազմակերպությունների նման գործողությունների կանխման համար»: «Հայկական կազմակերպություններին չի հաջողվի այդպես հեշտ իրականացնել իրենց մտադրությունները: Մենք անգամ կարող ենք ԱՄՆ-ին մերժել Իրաքում եւ Աֆղանստանում մեր օբյեկտներն օգտագործելու հարցում»,- հայտնել է պաշտոնյան: Ինչպես հաղորդում է թերթը, Թուրքիայի շատ պաշտոնական անձինք գտնում են, որ Բարակ Օբաման կփոխի ԱՄՆ արտաքին քաղաքականությունը, մասնավորապես Իրաքի եւ Աֆղանստանի հանդեպ եւ դժվար թե կցանկանա խնդիրներ ստեղծել Թուրքիայի հետ: Նրանց գնահատականներով, Հիլարի Քլինթոնի նշանակումը ԱՄՆ ԳԼխավոր քարտուղար դրական կանդրադառնա թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |