Երեւանն ու Մինսկը պատրաստ են զարգացնել առեւտրատնտեսական համագործակցությունը27 նոյեմբերի 2008 - 19:45 AMT PanARMENIAN.Net - Հայ-բելառուսական առեւտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա 2009թ. սկզբիին Մինսկում: Այդ մասին այսօր հաղորդել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: «Մենք կակտիվացնենք տնտեսական համագործակցությամբ զբաղվող շփումները երկու երկրների նախարարությունների եւ գերատեսչությունների միջեւ: Այդ հարցերին նվիրված կլինի նաեւ միջկառավարական հանձնաժողովի նիստը»,-նշել է Էդվարդ Նալբանդյան` հավելելով, որ հաջորդ տարի Բելառուս կայցելի Հայաստանի խորհրդարանական հանձնաժողովը ՀՀ Ազգային ժողովի նախագահի գլխավորությամբ: Իր հերթին Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Մարտինովը նշել է, որ Բելառուսն ու Հայաստանը սերտ տնտեսական եւ քաղաքական հարաբերություններ ունեն: «Հանդիպման ընթացքում մենք քննարկել ենք հարաբերությունների ողջ շրջանակաը եւ նշել, որ չնայած դրանց հագեցածությանը, մենք դեռեւս ոլորտներ ունենք, որտեղ անհրաժեշտ է առավել ակտիվ զարգացանել հարաբերությունները»,-ասել է նա: Նման ոլորտների թվում է նաեւ տնտեսությունը: Ըստ նախարարի, Բելառուսի ու Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2001թ. ի վեր աճել է 8 անգամ, սակայն ծավալները կարող են ավելին լինել: Հայաստանում վերջերս ընդունվել է երկրի տնտեսական զարգացման ծրագիրը, եւ Բելառուսը շահագրգռված է նրանում, որ պետական մակարդակով մասնակցի դրան: «Մենք նաեւ պատրաստ ենք աշխատել հայ գործընկերների հետ, ընդլայնելու համար Բելառուս առաքվող ապրանքների տեսականին»,-հավելել է Ս.Մարտինովը: ԱԳ նախարարները պայմանավորվել են աշխատել իրավապայմանագրային բազայի կատարելագործման ուղղությամբ եւ հետագայում զարգացնել նաեւ համագործակցությունը մշակույթի ոլորտում: Օրինակ, հաջորդ տարի Հայաստանում կանցնեն բելառուսական մշակույթի եւ կինոյի օրեր: Ինչպես ընդգծել է ՀՀ արտգործնախարարը, ցանկացած մշակութային միջոցառում, որ Բելառուսը կկազմակերպի Հայաստանում, շատ ջերմ ընդունելություն կստանա: Անհրաժեշտ է ակտիվացնել մշակութային գործակցությունը, որն ավելի է մերձեցնում ժողվորդներին, հաղորդում է բելառուսական ԲԵԼՏԱ գործակալությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |