Իրանը կարող է օգտագործել իր ներուժը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում

PanARMENIAN.Net - Իրանը «մեծ առաջարկներ է արել Ադրբեջանին» ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Այդ մասին Բաքվում հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Նասիր Համիդի Զարեն: «Ադրբեջանն ու Հայաստանը ջանքեր են գործադրում հակամարտության լուծման համար: Այս հարցում Իրանը եւս կարող է օգտագործել իր ներուժը»,-նշել է նա:



Անդրադառնալով Իրանի վերաբերմունքին Կովկասում կայունության ու անվտանգության պլատֆորմի ստեղծման նախաձեռնությանը` Նասիր Համիդի Զարեն հայտարարել է, որ աշխարհը հոգնել է մարքսիստական եւ կապիտալիստական համակարգերից: «Նոր մաքուր համակարգ ստեղծելու ժամանակն է: Աշխարհն արդար համակարգի կարիք ունի», հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---