Հայ համայնքը Թուրքիայի ամենախոշոր ազգային համայնքն է13 դեկտեմբերի 2008 - 15:07 AMT PanARMENIAN.Net - Ըստ Թուրքիայի արտգործնախարարության զեկույցի, որը հանձնվել է երկրի խորհրդարանի քննարկմանը դեռեւս ընթացիկ տարվա նոյեմբերին, ազգային փոքրամասնությունների թիվը Թուրքիայում կրճատվել է եւ ընդհանուր առմամբ կազմում է 89.000 մարդ: Ըստ զեկույցի, Թուրքիայի տարածքում շուրջ 108 եկեղեցիներ ու հուշարձաններ պատկանում են Հույն Ուղղափառ Եկեղեցուն, չնայած որ հույները Թուրքիայի ամենափոքր ազգային համայնքն են: Ըստ զեկույցի, Թուրքիայում բնակվում են շուրջ 60 000 հայեր` առաջին տեղը զբաղեցնելով երկրի ագային փոքրամասնությունների ցուցակում: Բացի Ստամբուլում գտնվող Կոնստանդինոպոլսի պատրիարքարանի, հայ համայնքին են պատկանում նաեւ 55 եկեղեցիներ, 17 տարրական դպրոցներ, 5 ավագ դպրոց եւ 2 հոսպիտալ, 52 հայկական հիմնադրամներ:Հայերից հետո, քանակով երկրորդ տեղում է Թուրքիայի հրեական համայնքը` շուրջ 25 000: Նրանց է պատկանում 35 սինագոգեր, մանկապարտեզ, մեկ տարրական եւ մեկ ավագ դպրոց, 2 հոսպիտալ եւ 18 կազմակերպություններ, հաղորդում է թուրքական «Հյուրիեթ դեյլի նյուս» թերթը: Ըստ 1923թ. Լոզանի պայմանագրի, Թուրքական հանրապետությունը պարտավորվում էր ճանաչել ազգային փոքրամասնությունների հատուկ կարգավիճակը: Չանայած դրան, Թուրքիայի Սահմանադրությունը չի ճանաչում Թուրքիայի քաղաքացիների էթնիկ եւ կրոնական պատկանելությունը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |