ԵԱՀԿ ՄԽ հուսով է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները կհամաձայնեն հանդիպել հունվարին

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համախագահները Բաքու կժամանեն հունվարի 19-ին, երկուշաբթի օրը: Իսկ հաջորդ օրը` երեքշաբթի, կմեկնեն Երեւան: Այդ մասին հաղորդել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան համանախագահ Մեթյու Բրայզան: «Քննարկումներից կախված հույս ունենք, որ նախագահները կհամաձայնեն հանդիպել հունվարի վերջին օրերի ընթացքում»,- ասել է նա, հաղորդում է ադրբեջանական Թրենդ գործակալությունը:



Ինչպես ավելի վաղ PanARMENIAN.Net ի թղթակցին էր հաղորդել ՀՀ ԱԳՆ մամուլի հետ կապերի գծով բաժնի պետ Տիգրան Բալայանը, Երեւան կատարելիք այցի ընթացքում Մեթյու Բրայզան, Բեռնար Ֆասյեն եւ Յուրի Մերզլյակովը հանդիպելու են Հայաստանի նախագահի եւ արտգործնախարարի հետ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---