The California Courier. Իսրայելը կարող է ի վնաս Թուրքիայի ճանաչել Հայոց ցեղցասպանությունը

PanARMENIAN.Net - Բարկանալով Գազայում տարվող պատերազմի համար Թուրքիայի քննադատության վրա` Իսրայելը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում: Այդ մասին գրում է The California Courier-ի հրատարակող եւ խմբագիր Հարութ Սասունյանը: Նրա կարծիքով, Իսրայելը Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիպ Էրդողանից նման սուր քննադատություն չէր սպասում «հակամարդասիրական գործողությունների համար, որոնք հանգեցնելու են ինքնակործանման»: «Ալլահը վաղ, թե ուշ պատժելու է նրանց, ովքեր խախտել են անմեղների օրենքները»,- այդպես է որակավորել Էրդողանը իսրայելյան հարձակումները Գազայի վրա` ավելացնելով, որ դրանք դաժան են եւ մարդկության դեմ հանցագործություն են հանդիսանում:



Սասունյանն իր հոդվածում հիշեցնում է, որ Էրդողանը հրաժարվել է խոսել Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերթի հետ եւ ԱԳՆ ղեկավար Ցիպնի Լիվիին մերժել է Անկարա այցելելու հարցում: «Քիչ հավանական է, որ Իսրայելը կարող է փոխել իր` Հայոց ցեղասպանության ժխտման վաղեմի քաղաքականությունը,բայց ԱՄՆ հրեական լոբբին կարող է չարդարացնել Թուրքիայի հույսերը Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւերին դիմադրելու հարցում: Նախկինում հրեական լոբբին Թուրքիայի համար նման բանաձեւերի արգելափակման միջոց էր»,- ընդգծում է Սասունյանը:



«Ձուլած արճիճ» գործողությունը սկսվեց 2008թ. դեկտեմբերի 27-ի առավոտյան: Իսրայելյան ՌՕՈՒ կողմից Գազայի սեկտորի մեկ շաբաթ տեւած ռմբակոծումներից հետո հունվարի 3-ին Իսրայելի իշխանությունները հայտարարեցին ցամաքային գործողություն սկսելու մասին եւ զրահապատ զենք մտցրեցին Գազայի սեկտոր: «Ձուլած արճիճ» գործողության ընթացքում զոհվածների թիվը գերազանցեց 900: Գազայում պաղեստինյան «շտապօգնության» ղեկավար Մուավի Հասանեյնի խոսքերով, սպանվել են ոչ պակաս, քան 905 հոգի, իսկ վիրավորվել են մոտ 3950 հոգի, հաղորդում է AFP գործակալությունը: Հասանեյնը նշել է, որ զոհվածներից 277-ը երեխաներ են: Վիրավորների թիվը կազմում է 4075 հոգի, որոնցից 400-ը ծանր վիճակում են:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---