Կովկասյան պլատֆորմի շուրջ հերթական հանդիպումը կարող է կայանալ հունվարի վերջին

PanARMENIAN.Net - Հունվարի վերջին Անկարայում կարող է կայանալ Կովկասի կայունության եւ անվտանգության պլատֆորմի շուրջ հերթական հանդիպումը: Այդ մասին հաղորդում է թուրքական Haberler.com կայքը:



Դեռեւս 2008թ. դեկտեմբերին Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Կըլըչը հայտնել էր, որ 2009թ. թուրքական նախաձեռնության հիման վրա համաձայնագրի ստորագրման հավականություն կա: «Արդեն կայացել է հինգ երկրների` Թուրքիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը, որտեղ քննարկվել է Անվտանգության եւ համագործակցության պլատֆորմը: Ներկայումս աշխատանքային խումբը աշխատում է համաձայնագրի նախագծի շուրջ, որը հնարավոր է, որ ընդունվի գալիք տարում»,-ասել է նա:



Հարավային Օսիայի ռազմական գործողություններից հետո պաշտոնական Անկարան հանդես եկավ «Կովկասի կայունության եւ համագործակցության պլատֆորմի» ստեղծման նախաձեռնությամբ, որին թուրքական կողմի առաջարկի համաձայն կարող են միանալ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան եւ Ռուսաստանը: Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ հանդիպման ընթացքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, նշելով, որ Հայաստանը միշտ էլ հանդիսացել է երկխոսության ` որպես տարածաշրջանում անվտանգության, համագործակցության եւ վստահության ամրապնդման կողմնակից, թուրքական նախաձեռնությունը գնահատել է որպես տարածաշրջանում բարենպաստ մթնոլորտի ձեւավորմանն ուղղված քայլ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---