Մոտակա ամիսների ընթացքում Ղարաբաղում կբացվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի գրասենյակը

PanARMENIAN.Net - Հունվարի 13-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված 2009 թվականին «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Արցախում իրականացվելիք ծրագրերին:Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունում, երկրի ղեկավարն իր գոհունակությունն է հայտնել մոտակա մեկ ամսվա ընթացքում Արցախում հիմնադրամի գրասենյակի աշխատանքները սկսելու կապակցությամբ, դա համարելով հետագա գործունեության արդյունավետությունը եւ օպետատիվությունը բարձրացնելու կարեւոր գործոն:



Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, քաղաքաշինության նախարար Անահիտ Վարդանյանը, «Հայաստան» համայակական հիմնադրամի ներկայացուցիչները` հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արա Վարդանյանի գլխավորությամբ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---