ՌԴ ՊՆ ղեկավարը բացատրել է իր ադրբեջանցի գործընկերոջը, որ Ռուսաստանը Հայաստանին զենք չի փոխանցել

PanARMENIAN.Net - Մոսկվայում կայացել է Ռուսաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Անատոլի Սերդյուկովի եւ Սաֆար Աբիեւի հանդիպումը: Հանդիպման ընթացքում Անատոլի Սերդյուկովը վստահեցրել է իր ադրբեջանցի գործընկերոջը, որ Ռուսաստանը Հայաստանին ոչ մի զենք չի փոխանցել:



Հայաստանին «զենք մատակարարելու» մասին տեղեկատվությունը տարածել էր Bakiliar.AZ գործակալությունը` վկայակոչելով ANS TV-ին: Տվյալ տեղեկատվության համաձայն, «Ռուսաստանի Պաշտպանության նախարարության մամլո ծառայության ղեկավար Ալեքսանդր Պետրունինը հաստատել է Հայաստանին 800 միլիոն դոլարի ռազմական տեխնիկա փոխանցելու փաստը: Ըստ Ալեքսանդր Պետրունինի, խոսքը գնում է միջպետական համաձայնության շրջանակներում սպառազինության փոխանցման մասին»:



Տվյալ «տեղեկատվությունը» հերքել են Հայաստանի եւ Ռուսաստանի Պաշտպանության նախարարություններում: Հունվարի 21-ին Ռուսաստանի ԱԳՆ-ն Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությանը հանձնեց մի գրություն, որում ժխտեց տվյալ «տեղեկատվությունը» եւ նշեց, որ Հայաստանին «զենք փոխանցելու» հարցը սպառված է: «Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է Ադրբեջանի ԱԳՆ-ին, որ Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունը 2008թ. հայկական կողմին չի փոխանցել եւ չի վաճառել սպառազինություն եւ ռազմական տեխնիկա... Մատնանշված հրապարակումը ապատեղեկատվություն է, բացահայտ հակառուսական բնույթ է կրում եւ չի նպաստում ռուս-ադրբեջանական բարեկամական հարաբերությունների դրական զարգացմանը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ գրության մեջ:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---