Թուրքիայի կրթության նախարարությանը դատի են տվել Ցեղասպանության մասին «փաստագրական ֆիլմի» դիտումը երեխաներին պարտադրելու համար

PanARMENIAN.Net - «Ֆիլմում կարելի է տեսնել անհամար դիակներ, ոսկորներ, գանգեր: Նրանք հարցազրույց են վարում ծեր մարդկանց հետ, որոնք հարգանք ու խղճահարություն են առաջացնում»,-պատմում է թուրք հոգեբանը



Թուրքական մի ընտանիքի հայր` Սերդար Կայան դատական հայց է հարուցել Թուրքիայի կրթության նախարարության դեմ այն բանի համար, որ նրա 11-ամյա դստերը ստիպում են դիտել «ռասիստական ֆիլմ», որը «չհիմնավորված պնդումներով պատմում է թուրքերի դեմ հայերի վայրագությունների մասին»: Ֆիլմը կոչված է հերքելու այն պնդումները, որ 1915թ. օսմանցի թուրքերը Հայոց ցեղասպանություն գործեցին, հաղորդում է The Times reports-ը:



«Իմ դուստրը չափազանց մտահոգված եւ վախեցած էր փաստագրկան ֆիլմից եւ հարցրեց ինձ, թե իրոք հայերը կոտորել են մեզ»,-ասում է Սերդար Կայան, որը դատական հայց է հարուցել կրթության նախարարության դեմ ազգային ատելություն սեմանելու մեղադրանքով:



«Ֆիլմում կարելի է տեսնել անհամար դիակներ, ոսկորներ, գանգեր: Հեղինակներն օգտագործում են այնպիսի արտահայտություններ, ինչպես «կտրում էին նրանց գլուխները» եւ «նրանց օգտագործում էին որպես ցախ, կապելով երեխաներին»,-պատմում է թուրք հոգեբան Սերդար Դեղիրմենչիօղլուն` հավելելով, որ ֆիլմը նախատեսված է տարրական դպրոցում ցուցադրության համար, ներառյալ նաեւ հայ երեխաներին;



Ինչպես ասվում է հոդվածում, «նախարարությունը հայտարարել է, որ դադարեցնում է ֆիլմի տարածումը, որը հայկական ժողովրդական «Սարի գյալին» երգի անվանումն է ստացել, սակայն չի հանել այն դպրոցական ծրագրից:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---