ԱՄՆ-ն մտադիր չէ ռազմակայաններ տեղակայել Վրաստանի տարածքում

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն մտադիր չէ դիմել Վրաստանի իշխանություններին իր ռազմակայանների տեղակայման համար տարածք տրամադրելու խնդրանքով: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան` մեկնաբանելով Վրաստանի ԱԳՆ ղեկավար Գրիգոլ Վաշաձեի խոսքերն այն մասին, թե Վրաստանը պատրաստ է դիտարկել իր տարածքում ամերիկայն ռազմակայանների տեղակայման հնարավորությունը, եթե ԱՄՆ-ն դիմի նման խնդրանքով:



«Ես այսպես կմեկնաբանեի Վաշաձեի խոսքերը` նա ասել է, որ եթե Վրաստանին դիմեն իր տարածքում ԱՄՆ ռազմակայանների տեղակայման խնդրանքով, ապա Վրաստանի դիրքորոշումը դրական կլինի, սակայն մենք նման խնդրանքով Վրաստանին չենք դիմի»,-ասել է Բրայզան Վրաստանի խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցում:



Նրա խոսքերով, ԱՄՆ-ն Վրաստանից միայն մեկ բանէ խնդրում` «համագործակցել անվտանգության ոլորտում եւ խորացնել ռազմավարական գործընկերությունը, ինչը նախատեսված է Վրաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ռազմավարական գործընկերության մասին ստորագրած խարտիայով»,-հաղորդում է Civil.ge-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---