«Արեւելյան գործընկերությունը» կարող է կարեւոր դեր խաղալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում14 մարտի 2009 - 13:13 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը (ԵԱՀԿ ԽՎ) մշտապես հավանություն է տվել լեռնային ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ հավասարակշռված կարգավորմանն ուղղորդված ԵԱՀԿ ՄԽ-ի ջանքերին: Այդ մասին Մինսկում հայտարարել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոաո Սոարեշը:«Մենք նաեւ հաստատել ենք, որ գոյություն չունի այդ հակամարտության ռազմական կարգավորում: Հակամարտության կարգավորման միակ եղանակը քաղաքական ճանապարհն է` երկու երկրների բազմակողմանի մասնակցությամբ», - ասել է Ժոաո Սոարեշը: Նա հիշեցրել է, որ ԵԱՀԿ ԽՎ-ը մի շարք հանդիպումներ էր կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունների միջեւ: «Այդ հանդիպումները կարեւոր են երկխոսությունում երկու երկրների փոխգործակցության ամրապնդման եւ շփման բոլոր հնարավորությունների պահպանման համար: Հայաստանն ու Ադրբեջանը գտնվում են միեւնույն աշխարհաքաղաքական տարածությունում եւ զգալի օգուտ կարող են քաղել մեծ տնտեսական համագործակցությունից», - ընդգծել է Սոարեշը: ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահը նաեւ նշել է, որ «Արեւելյան գործընկերություն» ծրագիրը նույնպես կարող է կարեւոր դեր խաղալ փոխգործակցության ընդլայնման գործում եւ հենց դրանով նպաստել տարբեր համայնքների միջեւ հաշտության հաստատմանը: «ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովն ուշադրությամբ հետեւում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններին, եւ վստահ է, որ խաղաղության իրական հնարավորություն կա, որն անհրաժեշտ է օգտագործել», - ասել է Ժ. Սոարեշը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |