Հայկական սփյուռքը ԱՄՆ նախագահից պահանջում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ի նախաշեմին հայկական սփյուռքի ներկայացուցիչները մի քարոզարշավ են սկսել, որը խրախուսում է ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի կողմից Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանության ճանաչումը: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել է ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը: «Ձեր նախորդները նախընտրական քարոզարշավի ժամանակ մի անգամ չէ, որ խոստացել են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բայց այդպես էլ չեն կատարել իրենց խոստումը: Մենք Ձեզ խնդրում ենք իրականացնել այն փոփոխությունները, որոնց մասին Դուք բազմիցս հայտնել եք, եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչին բոլորն այդպես սպասում են: Հայերը դարձել են աշխարհաքաղաքականության խաբված զոհը»,- ասվում է հայկական սփյուռքի` ԱՄՆ նախագահին հղված ուղերձում:



Նամակում նրանք հույս են հայտնում, որ Բարակ Օբաման վերջակետ կդնի Առաջին աշխարհամարտի տարիներին հայերի զանգվածային սպանությունների ժխտման եւ այդ մասին լռելու գործում եւ կճանաչի 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: «Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղածների հետնորդները սփռված են աշխարհով մեկ, եւ նրանք Ձեզնից պահանջում են ԱՄՆ կողմից ընդունել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը»,- նշվում է ուղերձում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---